Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Սամվել Կարապետյանի «Ֆորա-Բանկ»-ի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել մի շարք ռուսական բանկերի նկատմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են «Ֆորա-Բանկ»-ին, «Ակ Բարս Բանկ»-ին, «Աբսոլյուտ Բանկ»-ին և «Տրանսկեփիթալբանկ»-ին։ Հիշեցնենք, որ «Ֆորա-Բանկ» Բանկը հիմնադրվել է 1992 թվականին և 2002 թվականին դարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի մաս։ Medianews

Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հրաժարական է տվել

Օրեր առաջ մամուլում հրապարակվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գրությունն ուղղված Ավստրիայում կայացած եպիսկոպոսների հավաքին։ Գրության մեջ մասնավորապես շեշտվում էր, որ Կտրիճ Ներսիսյանը և իր կողմից նախագահվող Գերագույն Հոգևոր Խորհուրդն այլևս վարկաբեկված են և ունակ չեն կայացնել հավասարակշիռ որոշումներ։ Ուշագրավն այն է, որ Սահակ Մաշալյան պատրիարքի աղմկահարույց հայտարարությունից հետո Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը դիմել է … Read more

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական կյանքը մեր գործը չէ, մենք դրան չպետք է խառնվենք. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնության ավարտի մասին հայտարարությանը: «Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական կյանքը մեր գործը չէ։ Միայն ու բացառապես իրենց գործն է։ Մենք դրան չպետք է խառնվենք այնսպես, ինչպես ակնկալում կամ պահանջում ենք, որ իշխանությունները չխառնվեն քաղաքացիների … Read more