Լոռիում հայտնաբերված վիրավոր արծիվը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ

Հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Փրկարարներն վիրավոր արծվին տեղափոխել են … Read more

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում դեռ շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները. ՆԳՆ

Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:   Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի … Read more

5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը՝ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։   5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և 2-րդ հորիզոնականում է:   Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 4.5 միավոր և … Read more

Դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է

Դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է, հայտնել է Մետրոպոլիտ Իլարիոնը (Գրիգորի Ալֆեև) իր տելեգրամյան ալիքում։   «Խնդրում եմ աղոթեք Վլադիմիր Սպիվակովի առողջության համար։ Նա ենթադրաբար ինսուլտ է ունեցել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց», – ասվում է գրառման մեջ մեջ։   Ավելի վաղ Երաժշտության տան մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Սպիվակովի և Ալիսա … Read more

Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց

Դատարանը բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողությունը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։   Հիշեցնենք՝ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել են՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված … Read more