Ավտոբուսների համընդհանուր «բրոնյա» է արվում, բիզնեսմեններին ստիպում են ֆինանսավորել. Իոաննիսյանը ահազանգում է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծառացած արտաքին և ներքին սպառնալիքների մասին: – Պարո՛ն Իոաննիսյան, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվում են ճնշումներ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնել: Բոլորի՞ համար է ընկալելի, թե խոսքը որ երկրի … Read more

Վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի եւ Ինստագրամի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   Չգիտեմ մարդկանց դուր է գալիս, թե ընդհակառակը, բայց փաստ է, որ վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի եւ Ինստագրամի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել։ 120 միլիո՞ն

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։   Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր:   Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության … Read more

Լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ Աջափնյակում. Արմեն Փամբուխչյանը մանրամասներ է ներկայացրել

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքների մասին:   Ըստ փոխքաղաքապետի՝ ներկայումս լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Բեկնազարյան փողոցում: Սա ճանապարհների բարեկարգման ծավալուն ծրագրի միայն սկիզբն է:   Արմեն Փամբուխչյանը նշել է, որ շինարարական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և Բեկնազարյան փողոցից հետո տեղափոխվելու են հետևյալ հասցեներ.   Բաշինջաղյան … Read more

Հարցվածների 73%-ը գոհ է ՀՀ զինված ուժերի գործունեությունից․ IRI-ի հետազոտության ուշագրավ տվյալները

Ընդդիմության գարնանային սրացումների իրական պատճառը   Վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) իրականացրել էր հարցում՝ պարզելու հասարակության վերաբերմունքը Հայաստանում գործող պետական տարբեր կառույցների գործունեության նկատմամբ։   Հետազոտության արդյունքներով՝ հարցվածների զգալի մասը՝ 73 %-ը, գոհ է ՀՀ զինված ուժերի գործունեությունից․   մասնավորապես՝ 39 %-ը նշել է, որ «լիովին գոհ է», իսկ 34 %-ը «ավելի շուտ գոհ է» … Read more