Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում

Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:   Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։   Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։   Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Հրաշալի ռազմավարություն է. ուշադիր հետևել մեր գործունեությանը և պատճենել այն՝ դրանով իսկ հաստատելով, որ ճիշտ քայլեր ենք անում

Ըստ էության ընդդիմության նախընտրական ծրագրերը, որոշ պոպուլիստական բացառություններով, կրկնում են այն ամենը ինչ մենք կա՛մ արդեն արել ենք, կա՛մ հայտարարել ենք, որ անելու ենք։ Երեկ էլ դրանցից հերթականը հնչեց՝ կենսաթոշակների ինդեքսացիան։ Հրաշալի ռազմավարություն է. ուշադիր հետևել մեր գործունեությանը և պատճենել այն՝ դրանով իսկ հաստատելով, որ ճիշտ քայլեր ենք անում։ Նկարը՝ մեղրեցի երեխաների հետ։ Այդ մասին … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը փորձում է մանիպուլացնել Ալիևի՝ 4 տարվա վաղեմության խոսքերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը տեսանյութեր է հրապարակել, անդրադարձել Ալիևի՝ մի քանի տարի առաջ արված որոշ արտահայտությունների: Դրանցում, մասնավորապես, Ալիևը նշել է, թե ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար ՀՀ-ից թույլտվություն չեն հարցրել, իսկ միջազգային լրագրողներն իրեն հարց տալիս օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը: Իրականում, Դավթյանի ներկայացրած տեսանյութերն ու հայտարարությունները մի քանի տարվա վաղեմություն ունեն. դրանք … Read more