Արման Ծառուկյանը՝ աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։ Հայազգի խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը վերադարձել է կազմակերպության քաշային կարգերից անկախ (Pound-for-Pound կամ P4P) լավագույն մարտիկների թոփ-15։ Ըստ պրոմոուշենի մամուլի ծառայության հրապարակած նոր վարկանիշային աղյուսակի՝ 29-ամյա Ծառուկյանը զբաղեցրել է … Read more

Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին. Ղազարյանը ներողություն է խնդրել

Սամվել Կարապետյանի համախոսների շարքերը համալրած Էդգար Ղազարյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից վիրավորելու և զրպարտելու համար: «Мелочь но приятно»,- սոցցանցի իր էջում գրել է Սիմոնյանն ու մեջբերել Ղազարյանի հրապարակած տեքստը: Դրանում ասվում է. «Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին։ 06.09.2023թ.-ին ես «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում … Read more

««Սասունցի Դավիթ» էպոսը մեր ժողովրդի հերոսական ոգու ու արժանապատվության խորհրդանիշն է». Տիգրան Ավինյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան կրկին անցել է լեփ-լեցուն դահլիճում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծված մշակութային այս նախագիծը դարձավ սիրված ու պահանջված հանդիսատեսի կողմից:  Հերթական ցուցադրությունն առանձնացավ պարգևատրման հանդիսավոր արարողությամբ:  «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի ստեղծման և կայացման, կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Երևանի մշակութային կյանքում … Read more

Վրաստանում սուգ է հայտարարվել – FreeNews

Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ՝ 93 տարեկանում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն և Երջանիկ Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Կառավարության որոշմամբ՝ երկրի բոլոր վարչական շենքերի վրա տեղադրված պետական դրոշները կիջեցվեն կիսադիր։ Սուգը հայտարարվել է Վրաստանի հոգևոր առաջնորդի կորստի պատճառով։