Հեռախոս էլ ունես, ինտերնետ էլ, մտի եթեր՝ մի 2 բառ ասա, կամ լավ, գոնե էդ տեքստը ծերից ծեր կարդա. վարչապետ

«Ա մեծատառ, ու փոքրատառ. առաջարկ «ուժեղներին»»,- Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուժեղ տղա՞, ինտերնետ էլ ունես, հեռախոս էլ. մտի՛ ուղիղ եթեր, երկու բառ ասա ժողովրդին: Կամ լավ՝ ինքնուրույն չես կարող երկու բառ ասել, այն տեքստը, որ հրապարակել ես, մտի, ծերից ծեր կարդա. եթե կարողանաս կարդաս՝ կընդունեմ, որ ուժեղ տղա ես»,- ասել է … Read more

Լոռի բերդ քաղաքատեղիի պարիսպները, բաղնիքները, միջնաբերդի եկեղեցին ամրակայված և վերականգնված են․ վարչապետ

«Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող պարիսպները, բաղնիքները, միջնաբերդի եկեղեցին ամրակայված և վերականգնված են։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։ 

Ձյուն է սպասվում – FreeNews

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:   Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի … Read more

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:

«Պեռաշկին» ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք հիմա մենք տեսնում, և ակնհայտ է, որ պեռաշկին, այնուամենայնիվ, ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք»: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցության անունից ելույթում հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիրներին: Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ընդդիմությունը պտտվում է միայն «պեռաշկու» շուրջ: «Պեռաշկին … Read more

Տաշիր Սամոյի «ուժեղ» ակցիան ԱԺ-ի դիմաց, մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կա. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ արված խորհրդարանի դիմաց «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնած ցույցից: «Տաշիր Սամոյի «ուժեղ» ակցիան ԱԺ-ի դիմաց, մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կա: Տաշիր Սամոյին միացած էն 4 ուժերը ու 27 հազար կամավորը բա ո՞ւր են»,- գրել է Չախոյանը: