Ընթացքի մեջ են հին ավտոտնակների ապամոնտաժման և բակի բարեկարգման աշխատանքները. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Ընթացքի մեջ են հին ավտոտնակների ապամոնտաժման և բակի բարեկարգման աշխատանքները, որոնց արդյունքում կստեղծվեն նոր ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ և կանաչապատ գոտիներ»։

Հունիսի երկրորդ կեսին ՌԴ նախագահի հետ բարձր մակարդակի հանդիպում կա նախատեսված. ՀՀ վարչապետ

«ՌԴ նախագահի հետ բարձր մակարդակի հանդիպում ենք ծրագրել նաև հունիսի երկրորդ կեսին»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների դինամիկային՝ վարչապետը նշել է, որ ներկայում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական:

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ՝ ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ դեէսկալացիայի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով»,- նշել են գերատեսչությունից:

Հայաստան-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին: Վարչապետը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել. «Աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք, ինչպես միշտ, ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար: Ես այս այցը շատ հաջող եմ գնահատում»: Նա նաև շեշտել … Read more

Աղմկարահույց սկանդալներով ՊԵԿ-ից հեռացված նախկին պաշտոնյան՝ Ուժեղ Հայաստանի ցուցակում

Medianews-ը գրում է.   Աղմկարահույց սկանդալներով ՊԵԿ ից հեռացվածը, ներկայանում է «նոր դեմք» ու գրանցվում Ուժեղ Հայաստանի ցուցակում։ Այսօր նա հանրային դաշտում ներկայացվում է որպես «տնտեսագետ Հայկ Ֆարմանյան», հայտնվել է նոր քաղաքական ճամբարում՝ ներկայանալով որպես «նոր» դեմք և փորձելով տեղավորվել այն ուժի կողքին, որը հայտարարում է «նախկիններից» լիակատար տարանջատման մասին։ Մինչդեռ իրականում նա տարիներ շարունակ … Read more