Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար

Մայիսի 8-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5650 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ … Read more

Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի շրջանակներում այցելել է Ագարակ։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում նրանցից մեկը, ով ներկայացել է զինվորական, իրենց զինվորականին ոչ վայել վարք է դրսևորել։ «Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու»,- Սուրեն Պապիկյանին է դիմել վարչապետը։

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը

Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան «Լուրերի» հարցման, հայտնում են, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում նախօրեին ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության … Read more

Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում խուլիգանություն կատարած անձանց։ Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի պատին՝ 9 քմ չափով փակցված է եղել կուսակցություններից մեկի գովազդային պաստառը, ինչը չի համապատասխանել գովազդի մասին օրենքի չափանիշներին։ Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության … Read more