ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին

Քաղաքականություն 23.10.2026 | 23:07 Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ «Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։Ընտրության օրը պետք … Read more

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝ 11:00–17:00 Գ. Հովսեփյան փողոց 24, 32, 38, 46 առանձնատներ, Գ. Հովսեփյան փողոց 24/5 շենք, Նորքի Այգիներ թաղամաս 181/2, 202 առանձնատներ, «Խախամյան Հերիթիզ» և «Նյու Սիթի Պրոջեքթս» ՍՊԸ-ներ և հարակից … Read more

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը

Պաղեստինցի զինյալները հոկտեմբերի 23-ին հարձակման հետևանքով վիրավորել են 5 իսրայելցու, ինչից հետո սպանվել են զինվորների հետ փոխհրաձգության ընթացքում։ Դեպքից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը՝ Իսրայելի ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Երեքշաբթի կայանալիք ընտրություններում նոր ժամկետի համար պայքարող Բենիամին Նեթանյահուն, որի դիրքերը մրցապայքարում ամուր չեն, հայտարարել է, … Read more

Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր

Քաղաքականություն 23.10.2026 | 21:58 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։ Այցի ընթացքում Կարեն Բրուտյանը ծանոթացել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքներին, զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքին, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։

Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո

Բուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ Սոֆիայում՝ «Պրոգրեսիվ Բուլղարիա» կուսակցության կենտրոնակայանի մոտ, պետական պահպանության ծառայության (NSO) աշխատակիցը նրան հրել և գցել է գետնին։ Միջադեպը հանգեցրել է խորհրդարանի նախագահ Միհաելա Դոցովայի և NSO-ի ղեկավար Էմիլ Տոնևի հրաժարականի պահանջների, գրում են տեղական լրատվամիջոցները։ Կոլտուկլիևան հայտնել է, որ բուժում է ստանում ուսի ուժեղ … Read more

Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ

Կանադային անհրաժեշտ է Թուրքիայի փորձը՝ սեփական պաշտպանական կարողություններն ամրապնդելու և օտարերկրյա ռազմական համակարգերից կախվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից մեկ օր անց, գրում է Turkiye today-ը։ Հարցին՝ արդյո՞ք Կանադան հետաքրքրված է թուրքական ռազմական կարողություններ կամ ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում, թե՞ … Read more

«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Փյունիկը» «Freedom Arena» նորակառույց մարզադաշտում ընդունեց Կապանի «Գանձասարին» ու վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Դաշտի տերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Սեադ Իսլամովիչը, մեկ անգամ էլ «Գանձասարը» գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» շրջանցեց «Արարատ-Արմենիային» և 26 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Գանձասարը» … Read more

ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամուլսարը դարձավ հանքավայր՝ չնայած բնապահպանների տասնամյակների հակազդմանը և պայքարին։ Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ օրերս տեղի ունեցավ առաջին ոսկու կորզման արարողությունը՝ առանց հանրային դիմադրության։ Ամուլսարի հանքը շահագործվում է 2016-ին հաստատված ՇՄԱԳ եզրակացությամբ՝ չնայած միջազգային փորձագետների և ELARD-ի մատնանշած թերություններին։ Նոր ՇՄԱԳ չի իրակաանացվել։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է 750 մլն դոլարի ներդրման, տարեկան 130 մլն դոլարի հարկերի … Read more

Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատարանը որոշել է՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձվելու է 9 անշարժ և 6 շարժական գույք։ Անշարժ գույքի արժեքը 811 միլիոն դրամ է։ Բնագանձվող գույքերից մեկն էլ Վաղարշապատի կենտրոնական փողոցում գտնվող մի շենք է, որտեղ այս պահին գործում է Մանվել Գրիգորյանի անվան թանգարանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանի անվան թանգարանի մուտքն անվճար է, բայց ո՛չ նկարահանման … Read more

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Բաթումում Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում է անցկացրել։ Բանակցությունների արդյունքներով նախարարը հայտարարել է, որ համագործակցության այս նոր ձևաչափը կարևոր քայլ կդառնա տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նրա խոսքով՝ այն նաև ավելի կընդգծի Վրաստանի դերը Միջին միջանցքի զարգացման համատեքստում, որը ներկայիս գործընթացներում չափազանց արդիական և … Read more