Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։ «Տպավորությունները ֆանտաստիկ են։ Երևի, կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի։ Իմ կարծիքով, նաև հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենակարևոր գոլն էր, որը հաղթանակ պարգևեց։ Շարժվում ենք առաջ, առջևում ևս մեկ կարևոր խաղ կա։ Մեկ … Read more

Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների կողմից ծեծի միջադեպը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը, որին հղում է անում կայանի ադրբեջանական ծառայությունը։ Փետրվարի 19-ին սոցիալական ցանցերում տարածվեց ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների և Ադրբեջանի կառավարության քննադատների բողոքի ցույցի տեսանյութ։ Նրանք «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Ազատություն Թոֆիգ Յագուբլուին» կարգախոսներ էին վանկարկում Վաշինգտոնում … Read more

ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 20-ին հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով նախարար Կվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։ «Կարևորելով … Read more

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը չի մասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության որակավորման փուլին, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ 33-ամյա մարմնամարզիկը հանդես չի գա ծնկի վնասվածքի պատճառով։ Ավելի վաղ Արթուր Դավթյանը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել օղակների վարժությունում։ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ են դուրս … Read more

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Քաղաքականություն 20.02.2026 | 16:02 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Գերատեսչությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ ծրագրերի իրականացման արդյունավետ հարթակ։ Նրա դիտարկմամբ՝ կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության դինամիկան … Read more

Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան

Քաղաքականություն 20.02.2026 | 16:13 ՌԴ Իրկուտսկի մարզի քննչական կոմիտեն հայտնում է, որ Բայկալ լճում՝ Խոբոյ հրվանդանի մոտ, ինը մարդ տեղափոխող ՈւԱԶ մակնիշի մեքենան հայտնվել է սառույցի տակ, գրում է Meduza-ն։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհեր կան։ Իրավապահ մարմինը չի բացահայտել նրանց ճշգրիտ թիվը։ Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի … Read more

Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով

Ուկրաինայի Ազգային պարալիմպիկ կոմիտեն հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունն ու պարալիմպիկ մարզիկները չեն մասնակցի մարտի 6-ին կայանալիք Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությանը: Կոմիտեն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի և Բելառուսի կողմից պարալիմպիկ խաղերում իրենց ազգային խորհրդանիշները՝ դրոշներն ու օրհներգերը օգտագործելու թույլտվության դեմ բողոքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինայի ազգային պարալիմպիկ կոմիտեն ցանկանում է նշել, … Read more

Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights

Իրանում առնվազն 26 ցուցարար դատապարտվել է մահապատժի, հաղորդել է Նորվեգիայում գործող Iran Human Rights  իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է Current time-ը։ Հարյուրավոր այլ ցուցարարներ, այդ թվում՝ անչափահասներ, մեղադրվում են հանցագործությունների մեջ, որոնց համար մահապատիժ է նախատեսվում։ Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալներն ու նրանց ընտանիքները ճնշման և սպառնալիքների են ենթարկվում՝ նման տեղեկությունների բացահայտումը կանխելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի … Read more