«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբ․ Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայի» երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ։ «Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում Հարգելի հայ ֆուտբոլասեր հանրություն, օրեր առաջ հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Կարճ ժամանակ անց … Read more

Դիվանագիտությունը փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է դիվանագետներին նրանց մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առիթով՝ ընդգծելով դիվանագիտության կարևոր դերը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման առաջմղման գործում: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն վարչապետ, Կառավարության, խորհրդարանի սիրելի՛ գործընկերներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Դիվանագիտական ծառայության հարգելի՛ ծառայողներ, Բարի երեկո, այսօր … Read more

Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան

Երևանում Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին, ընդգծել դիվանագիտության դերը անվտանգության և երկրի տնտեսական զարգացման ապահովման գործում։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար և ընդգծել, որ չափազանց կարևոր … Read more

Մեղրիում հայտնաբերվել է շուրջ 30 կգ թմրամիջոց

Հասարակություն 02.03.2026 | 23:04 Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ գործողության արդյունքում Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց՝ 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել

Քաղաքականություն 02.03.2026 | 22:43 Կատարի ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական արտադրության Սու-24 ռազմաճակատային երկու ռմբակոծիչ, որոնք թռչում էին Իրանից, ինչպես նաև որսացել են մի քանի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը: «Կատարի ռազմաօդային ուժերը հաջողությամբ խոցել են երկու ինքնաթիռ (Սու-24), որոնք թռչում էին Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Կատարի ռազմաօդային ուժերը և … Read more

Եվրաբասկետ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրաբասկետ-2029-ի նախընտրական փուլի երրորդ տուրում սեփական խաղահրապարակում մրցեց բուլղարացիների հետ ու պարտվեց 80։100 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ֆրանսիական «Բուրժ» ակումբի խաղարկող Դարիուս Մաքգին, որը Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց 35 միավոր։ Հայ բասկետբոլիստները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը և կորցրին հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։ Նախորդ երկու խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր … Read more

Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով

Քաղաքականություն 02.03.2026 | 22:26 Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեսպանատունն այս մասին հայտարարել է Facebook-ում հրապարակմամբ։ «Մեր դեսպանատունն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Վիզայի դիմումների ընդունումը և վիզաների տրամադրումը նույնպես կասեցվել են։ Մենք խնդրում ենք ձեզ հաշվի … Read more

Դուբայի օդանավակայանը Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրականացրել է առաջին ուղևորատար չվերթները

Քաղաքականություն 02.03.2026 | 22:14 Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո Դուբայի միջազգային օդանավակայանից իրականացվել է առաջին ուղևորատար չվերթը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական շրջանակների աղբյուրին։ Meduza.io-ի փոխանցմամբ՝ առաջին ինքնաթիռը մեկնել է Սամարղան՝ Ուզբեկստան։ Ավելի վաղ էմիրության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Դուբայի միջազգային օդանավակայանները կարող են այսօր սահմանափակ ռեժիմով վերականգնել աշխատանքը։ Միաժամանակ … Read more

ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում գործողության ժամկետի երկարաձգումը

Քաղաքականություն 02.03.2026 | 21:51 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Իրանում կարող է տևել ավելի երկար, քան ամերիկյան վարչակազմի նախնական գնահատականներում նշված 4-5 շաբաթը։ «Մենք արդեն զգալիորեն առաջ ենք անցել նախատեսված ժամկետներից։ Սկզբում պլանավորել էինք չորսից հինգ շաբաթ, սակայն ունենք հնարավորություն երկարաձգելու այդ ժամկետը։ Եվ մենք դա կանենք»,- BBC-ի ռուսական ծառայության … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի սկսել Իրանին լուրջ հարվածներ հասցնել, նաև «հարվածների մեծ ալիք» խոստացել

Քաղաքականություն 02.03.2026 | 22:01 ԱՄՆ-ը դեռևս չի սկսել լուրջ հարվածներ հասցնել Իրանին։ CNN-ին տված հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է՝ հարվածների «մեծ ալիքը» դեռ առջևում է, գրում է Meduza-ն։ «Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Սա շատ հզոր է։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը, և մենք այն … Read more