ՌԴ-ն հարվածել է Օդեսային և Զապորոժիեին․ վիրավորներ կան

Քաղաքականություն 10.02.2026 | 12:30 Ռուսական զորքերը փետրվարի լույս 10-ի գիշերը հարվածել են Օդեսայի մարզի հարավում էներգետիկ օբյեկտին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։ Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում մասամբ անջատվել է էլեկտրաէներգիան տարածաշրջանի երեք բնակավայրերում։ Կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները միացվել են գեներատորային պահեստային էլեկտրաէներգիայի։ Վնասվել է նաև վարչական շենք։ Նախնական տեղեկություններով՝ … Read more

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը

Քաղաքականություն 10.02.2026 | 12:37 Բաքվի զինվորական դատարանում, տևական դադարից հետո, վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատավարության ժամանակ որպես «տուժող» Ադրբեջան պետության անունից հանդես է եկել Նախարարների կաբինետի աշխատակազմի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը։ Նա ասել է, թե համաձայն է պետական ​​մեղադրողի կողմից ներկայացված և մեղադրական եզրակացության մեջ … Read more

Վալերի Ծառուկյանը նոր թիմ ունի

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը տեղափոխվել է Գրոզնիի «Ախմատ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալական պայմանագիր է կնքել «Ախմատի» հետ, որի կազմում այս օրերին հավաքի է մասնակցում է թուրքական Բելեկում։ «Ախմատը» գլխավորում է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո Գրոզնիի … Read more

Կույրերի միավորման նախագահն արձագանքել է միավորման անդամների մեղադրանքներին

«Կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն արձագանքել է Factor TV-ի «Կասկածելի գործարքներ. Կույրերի միավորման տարածքները վարձակալվում են շուկայականից 5 անգամ ցածր գներով»  հրապարակմանը։ Հիշեցնենք, որ «Կույրերի միավորման» անդամները Factor TV-ին ահազանգել են միավորման տարածքները շուկայականից մի  քանի անգամ էժան գնով և երկարաժամկետ վարձակալության հանձնելու և մի շարք այլ խնդիրների մասին։  Ռաֆիկ Խաչատրյանի հարցուպատասխանը ներկայացնում … Read more

ԵՄ-ն քննարկում է Վրաստանի և Ինդոնեզիայի նավահանգիստների նկատմամբ պատժամիջոցների հարցը՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շրջանակում

Քաղաքականություն 10.02.2026 | 11:55 Եվրամիությունը  նախատեսում է առաջին անգամ սահմանափակումներ մտցնել երրորդ երկրների նավահանգիստների՝ Վրաստանի Կուլևիի և Ինդոնեզիայի Քարիմունի նավահանգիստների նկատմամբ՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաս: Հնարավոր պատժամիջոցները բխում են ռուսական նավթի հետ կապված գործարքներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից պատրաստված փաստաթղթին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Սահմանափակումները … Read more