Հայ և ադրբեջանցի փորձագետների համատեղ ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո տեղի է ունեցել ասուլիս։ Մանրամասները՝ տեսանյութում։

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,◾️ Արաբկիրում՝ փետրվսրի 4-ին և 6-7-ը◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին,◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Արաբկիրում՝ փետրվարի 6-ին,◾️ Նոր Նորքում, Շենգավիթում և Կենտրոնում ՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի … Read more

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում փետրվարի  19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի … Read more

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին … Read more

Հարություն Հարությունյանը մեկնարկեց ձմեռային Օլիմպիական խաղերում

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։ Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ հսկա ոլորավայրէջքում և 1:28.91 արդյունքով գրավեց 63-րդ տեղը։ Մրցմանը մասնակցեց 81 լեռնադահուկորդ։ Երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն ստացան 1-30-րդ տեղ գրաված մարզիկները։ Փետրվարի 16-ին Հարություն Հարությունյանը կմասնակցի նաև ոլորավայրէջքի մրցմանը։ Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգան գեղասահորդներ Կարինա … Read more

Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն

Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա մակերեսով հողամաս։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը մասնակցել են Արագածոտնի մարզի դատախազ … Read more

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր

Քաղաքականություն 14.02.2026 | 13:33 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր: Սուրեն Պապիկյանն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ … Read more

Ղազախ գեղասահորդի սենսացիոն չեմպիոնությունն ու Իլյա Մալինինի ձախողումն Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի տղամարդկանց մենասահքում սենսացիոն հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Միխայիլ Շայդորովը։ Կարծ ու ազատ ծրագրերի համագումարում 21-ամյա գեղասահորդը վաստակել է 291.58 միավոր։ Օլիմպիական փոխչեմպիոն է դարձել ճապոնացի Յումա Կագիյաման (280.06), բրոնզե մեդալին արժանացել է նրա հայրենակից Սյուն Սատոն (274.90)։ Աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Իլյա Մալինինը ձախողել է … Read more

NVIDIA-ն միլիարդների ներդրում է անում Հայաստանում․ Սաակաշվիլիին ափսոսանք է հայտնել Վրաստանի համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել սոցցանցի իր էջում․ «Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունը՝ NVIDIA-ն միլիարդների ներդրում է անում Հայաստանում ՝չիպերի արտադրության մեջ: Սա հսկայական, թե՛ կոնկրետ, թե՛ խորհրդանշական նշանակություն ունեցող փաստ է։ Եթե այսօր մենք ունենայինք իմ ստեղծած տեխնոլոգիական համալսարանը, և այն Իվանիշվիլին չկործաներ, նման արտադրություն անպայման կբացվեր Վրաստանում»։

Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել 2026 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում «Լեգիան» 1։1 հաշվով է ավարտել «Կատովիցեի» դեմ տնային հանդիպումը։ «Լեգիայի» կազմում խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ աչքի ընկնելով գլխի հարվածով։ Դա 26-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր 2026 թվականին։ «Լեգիան» 21 խաղից հետո ունի 21 միավոր և վտանգավոր գոտում է՝ 16-րդ տեղում։ Ընթացիկ առաջնությունում Վահան … Read more