Ունեցանք ծանրամարտի աննախադեպ առաջնություն. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը ներքին առաջնությունը կարևոր նախապատրաստական փուլ է համարում ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերից առաջ: «Կարևոր է, որ այս առաջնությունն ավարտեցինք առանց վնասվածքների: Ունեցանք Հայաստանի աննախադեպ առաջնություն: Այս արդյունքները նորմալ են, քանի որ դեռևս տարվա սկիզբն է, ու միայն երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Հակոբ Փիլոսյանը։ … Read more

Հրամանատարը իրեն պատկանող անշարժ գույքերը ձևականորեն օտարել է և ՊՆ-ից անհատույց բնակարան է ստացել. ՀԿԿ

Հասարակություն 17.02.2026 | 11:39 Հրամանատարը իրեն պատկանող անշարժ գույքերը ձևականորեն օտարել է և ՊՆ-ից  ավելի քան 21 միլիոն  դրամ արժողությամբ բնակարան է ստացել՝ անհատույց սեփականության իրավունքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը, դիտավորությամբ … Read more

Թրամփն Ուկրաինային խորհուրդ է տվել «հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»

Քաղաքականություն 17.02.2026 | 11:40 Ժնևում Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային՝ «հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ», գրում է Meduza-ն։ Air Force One-ի ինքնաթիռում լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, թե ինչ է նա ակնկալում փետրվարի 17-18-ը նախատեսված եռակողմ հանդիպումից։ «Ամեն ինչ շատ պարզ է … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. հրդեհվել է Կրասնոդարի Իլսկի նավթավերամշակման գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 17.02.2026 | 11:21 ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է փետրվարի լույս 17-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը, գրում է Current time-ը։ Վնասվել է նավթամթերքով պահուստարանը։ Հրդեհն ընդգրկում է մոտ 700 քառակուսի մետր տարածք, այս պահին դեպքի վայրում են գտնվում հրշեջ գնացք և 21 հրշեջ մեքենա։ Ըստ օպերատիվ շտաբի՝ … Read more

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում   | Factor.TV

Հասարակություն 17.02.2026 | 11:22 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ … Read more

Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Քաղաքականություն 17.02.2026 | 11:31 Բաքվի զինվորական դատարանում հրապարակվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը։ Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման։ Փետրվարի 10-ին կայացած դատավարության ժամանակ հայտարարվել էր դատա​​քննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։  

Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը. ՈՒՂԻՂ

Հասարակություն 17.02.2026 | 11:01 Մեկնարկել է Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը։ Մասնակցում են՝ Տիգրան Գրիգորյանը, Արսեն Խառատյանը, Բենիամին Պողոսյանը, Զարուհի Բաթոյանը, Իզաբելլա Սարգսյանը, Աննա Մելիքյանը։

Հայ Ազգային Կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն․ հայտարարություն

Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ անդրադարձել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական վարույթին, այն անվանելով «աղաղակող աննախադեպ սահմանազանցություն»։ «Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն. Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Դրա պատրվակ է հանդիսացել Դատարանի իբր օրինական որոշման պահանջները … Read more

Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կներգրավվի Ժնևում Իրանի և Վաշինգտոնի միջև  միջուկային բանակցությունների երկրորդ փուլին, գրում է Al Jazeera-ն։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արդեն Շվեյցարիայում է՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններից առաջ հանդիպումներ ունենալու համար։ Հրապարակման մեջ նշվում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունը մնում է բարձր՝ կարևորագույն բանակցություններից առաջ, քանի որ … Read more

Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը

Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի պաշտոնական բացումը․ հայտնում են Ժողովրդական արվեստների թանգարանից։ «Ցուցահանդեսի շրջանակում հանրությանը կներկայացվեն Տավուշի և Կոտայքի ստեղծագործ կանանց աշխատանքները, հավաքածուներն ու պատմությունները։ Ցուցահանդեսը բազմաշերտ մշակութային հարթակ է, որտեղ հանդիպում են ավանդույթն ու ժամանակակից մտածողությունը, անձնական պատմությունն ու հավաքական փորձը՝ ձևավորելով ստեղծարար երկխոսության յուրօրինակ տարածք։ … Read more