ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների

Քաղաքականություն 19.03.2026 | 22:56 Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ազատել է 250 կալանավորի՝ ամերիկյան պատժամիջոցների հետագա մեղմացման դիմաց, հինգշաբթի՝ մարտի 19-ին հայտնել է Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ հրապարակված տվյալների՝ 235 մարդ մնացել է Բելառուսում, իսկ մնացածը ուղարկվել են Լիտվա, փոխանցում է DW-ն։ Ազատումները բանակցային գործընթացի արդյունք են, որի շրջանակում Լուկաշենկոն ձգտում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ … Read more

ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լատվիայում ադրբեջանցի ուսանող Ալի Խալիլովը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանին ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Starlink արբանյակային ինտերնետային համակարգը վաճառելու մեջ և դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է լատվիական LTV հեռուստաալիքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Քննության տվյալներով՝ Խալիլովը մեղադրվել է նաև միջազգային պատժամիջոցները խախտելու մեջ։ Ադրբեջանի քաղաքացի Խալիլովը Լատվիա է մեկնել ուսման նպատակով։ Ներկայում … Read more

Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ ժողովրդավարական ուժերի համախմբման կոչին, այն ողջունելի է համարել և պատրաստակամություն հայտնել մասնակցելու բոլոր քննարկումներին։ Նա հիշեցրել է, որ դեռ երկու տարի առաջ իրենք էին նախաձեռնել «Եվրոդաշինք»-ը, և այդ համախմբման շնորհիվ հաջողության հասան։ «Մենք՝ արտախորհրդարանական ուժ լինելով, կարողացանք ոչ միայն ստորագրահավաք անել, այլ նաև, … Read more

«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ

«ՌԴ-ից քաղաքական էմիգրանտները  Հայաստանում անվտանգության մե՞ջ են»,- փետրվարի 15-ին հարցրեց «Դոժդ» հեռուստաընկերության լրագրողն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: «Ես  երաշխավորում եմ. ոչ մի մարդ քաղաքական հայացքների համար չի լինի ո՛չ ձերբակալված, ո՛չ արտաքսված որևէ այլ՝ երրորդ երկիր: Ես սա Ձեզ պաշտոնապես երաշխավորում եմ»,- եղավ պատասխանը: Հենց այդ ընթացքում  ՀՀ արդարադատության նախարարն արդեն ստորագրել էր Ռուսաստանի Դաշնության … Read more

Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով

Քաղաքականություն 19.03.2026 | 21:52 Արևմտյան վեց դաշնակիցներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան, համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ պատրաստ են «նպաստել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համապատասխան ջանքերին», գրում է France24-ը։ «Մենք ողջունում ենք նախապատրաստական ​​​​պլանավորմանը մասնակցող երկրների հանձնառությունը», – հավելել է խումբը, որի մեջ են մտնում նաև Իտալիան և Նիդեդլանդները՝ «ամենախիստ կերպով … Read more

450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի

Քաղաքականություն 19.03.2026 | 21:40 Պատմական հայկական Անիի նկատմամբ հետաքրքրությունը, որը բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան է եղել, օրեցօր աճում է: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրը 2025 թվականին հյուրընկալել է 450,000 զբոսաշրջիկի: Թուրքական աղբյուրը նշում է, թե Անիի հնագիտական ​​վայրը, որը Կենտրոնական Ասիայից դեպի Մերձավոր Արևելք և Կովկասից դեպի Անատոլիա տանող առաջին … Read more

Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր․ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառմամբ անդրադարձել է խորթ մոր կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մեկամյա երեխայի առողջական վիճակին։ «Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։ Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է … Read more

Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար

«Իսկ գիտե՞ք, թե որն է ամենապահանջված պրոդուկտներից մեկը մեր՝ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար։ Իմ հանդիպումներում ամենապահանջված պրոդուկտը, որը մեր քաղաքացիները ցանկացել են ունենալ, դա 0 տոկոսով, անտոկոս վարկերն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութով հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Դուք ասում եք, մենք իրականացնում ենք։ Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան … Read more

Փոփոխություն՝ Հայաստանի հավաքականի հայտացուցակում | Factor.TV

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել Բելառուսի դեմ ընկերական հանդիպումից առաջ։ «Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային թիմին։ Նրա փոխարեն հրավիրվել է «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 27-ամյա Սադոյանն անցյալ տարի հրավիրվել է Հայաստանի հավաքական, սակայն դեռ չի նշել նորամուտը։ Հիշեցնենք, որ 6 ֆուտբոլիստ առաջին … Read more

Իսրայելը Կասպից ծովում հարձակվել է Իրանի համար սարքավորումներ տեղափոխող նավերի վրա

Քաղաքականություն 19.03.2026 | 17:43 Անցած գիշեր Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Կասպից ծովում՝ Էնզելի նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող իրանական ռազմածովային նավերին: Independent-ի արաբական ծառայության տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Ռուսաստանից Իրան ուղևորվող գաղտնի ռազմական բեռի վերաբերյալ հետախուզական տվյալների հիման վրա, գրում է Israel Inside-ը։ Հրապարակումների համաձայն, հարձակման ենթարկված նավերից մեկը տեղափոխում էր անօդաչու թռչող սարքերի և … Read more