Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը լիովին բացելու մասին

Քաղաքականություն 17.04.2026 | 17:30 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց կմնա առևտրային նավերի համար՝ գործող հրադադարի ամբողջ ընթացքում։ Նա նշում է, որ այս քայլը համապատասխանում է Լիբանանում հրադադարի ռեժիմին։ «Համաձայն Լիբանանում հաստատված հրադադարի ռեժիմին՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց՝ հրադադարի մնացած ժամանակահատվածում՝ համաձայնեցված … Read more

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ուկրաինան հետաքրքրված է Թուրքիայում առաջնորդների հանդիպում անցկացնելու հարցով։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ «Մենք պատրաստ ենք Թուրքիայում Զելենսկի-Պուտին ձևաչափով առաջնորդների հանդիպման՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ։ … Read more

Խաբիբ Նուրմագոմեդովը նշել է իր սրտի ֆուտբոլային ակումբը

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է ֆուտբոլով հետաքրքրված լինելու ու Մադրիդի «Ռեալին» երկրպագելու մասին։ «Մանկությունից հետևում եմ ֆուտբոլը։ Այդ ժամանակ չէի կարող պատկերացնել, որ աշխարհի լավագույն ակումբները կարող են հրավիրել ինձ։ Ես եղել եմ շատ ակումբների մարզաբազաներում ու ստադիոններում։ Սակայն Մադրիդի «Ռեալն» իմ սրտի ակումբն է»,- սոցցանցերում գրել է անվանի մարզիկը։ … Read more

Ամենայն հավանականությամբ, մոնտաժված ձայնագրություն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 17.04.2026 | 16:44 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում պնդում արեց, որ իրենց կուսակցությանն ուղղված Հակակոռուպցիոն կոմիտեի նախօրեի ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, մոնտաժված է և պարունակում է ուղղորդված հարցեր։  Նա շեշտեց, որ եթե հանրայնացվեն իշխող ուժի ներկայացուցիչների մասնավոր զրույցները, պատկերն անհամեմատ ավելի տխուր կլինի։  «Եթե ձայնագրություն անեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությանը, ինձ … Read more

Եթե որևէ մեկը շորի կարիք ունի ու ինչ-որ մեկը շոր ա առնում, էդ նորմալ ա․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 17.04.2026 | 16:52 «Այդ Ալիկը ես չեմ»,- պատասխանելով Factor.am-ի հարցին, թե արդյոք ՀԿԿ ձայնագրության մեջ նշված անձն ինքն է, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Նա միաժամանակ հաստատեց՝ խոսքը իրենց համակիր ընկերոջ մասին է, որն այս պահին գտնվում է տնային կալանքի տակ։ Անդրադառնալով հագուստ գնելու փաստին՝ Ալիկ Ալեքսանյանը նշեց, որ դրա մեջ որևէ … Read more

Քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը, դա կախված է թուրքական կողմից. Վահան Կոստանյան

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ, սակայն գործընթացը կախված է թուրքական կողմից: Ներկայում Ալիջանի սահմանային անցակետն առաջնահերթություն է, մինչդեռ երկաթուղային կապերի վերաբացման տեխնիկական աշխատանքները շարունակվում են: Այս մասին CNN TÜRK-ի հետ հարզազրույցում ասել է Վահան Կոստանյանը: «Տարածաշրջանում կայունությունը շատ կարևոր է մեզ համար։ … Read more

Կառլո Անչելոտին նշել է իտալական ֆուտբոլի ճգնաժամի պատճառները

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իտալական ֆուտբոլի ճգնաժամի պատճառների մասին։  «Հիմնական տարբերությունը տեմպի մեջ է։ Ոչ միայն վազքի, այլև մտավոր տեմպի, անընդհատ ներգրավվածության, ինտենսիվության, որը պարզապես դատարկ արտահայտություն չէ և չի կարող կիրառվել միայն խաղի որոշակի փուլերի համար։ Իտալական ֆուտբոլը հենց դա է կորցրել։ Այն նաև կորցրել է իր հիմնարարությունը։ Մենք … Read more

Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան մեխանիզմում

Քաղաքականություն 17.04.2026 | 16:05 Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը երկկողմ հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության (ՄՄՄ) 152-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում պաշտոնական այցով Ստամբուլում գտնվող իր գործընկերների հետ։ Նա հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Նշելով, որ Անկարան կարևորում է … Read more

Չկա դեպք, որ ասեն՝ ԿԸՀ նախագահը այսինչ զազրելի արարքը արել է, թույլ է տվել ապօրինություն․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ իր պաշտոնավարմանը, քաղաքական չեզոքությանը, ինչպես նաև ընտրական գործընթացների վերաբերյալ հնչող քննադատություններին։ «Տասից ավելի ՏԻՄ ընտրություններ ենք կազմակերպել, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, և չկա մեկ դեպք, որը կմատնանշվեր, օրինակ, ԿԸՀ նախագահը արել է այսինչ զազրելի բանը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել որևէ … Read more

Բանակցում էինք մի քանի կուսակցությունների հետ, բայց համագործակցություն չստացվեց. Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 17.04.2026 | 15:51 «Մենք բանակցությունների մեջ էինք մի քանի կուսակցությունների հետ, որևէ մեկի հետ չստացվեց համագործակցության եզրեր գտնել»,- Հակակոռուպցիոն կոմիտեի բակում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա հավելեց, որ ապրիլի 19-ին «Միասնական ազգային սահմանադրական կուսակցության» համագումարն Է, որի ժամանակ կհաստատեն իրենց նախընտրական ցուցակը։ Աղազարյանը հայտնեց, որ համագործակցության նպատակով հանդիպել են «Լուսավոր Հայաստան», … Read more