Աշխարհի առաջին ռակետն անակնկալ պարտություն է կրել «Ռոլան Գարոսում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն անակնկալ պարտությամբ ավարտել է մրցելույթը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Երկրորդ շրջանում իտալացի թենիսիստը մրցել է աշխարհի 56-րդ ռակետ, արգենտինացի Խուան-Մանուել Սերունդոլոյի հետ ու պարտվել 5 սեթում՝ 6:3, 6:2, 5:7, 1:6, 1:6։ Մրցախաղը տևել է 3 ժամ 31 րոպե։ Սերունդոլոյի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Մարտին Լանդալուսեն։ 2000 թվականից հետո առաջին անգամ «Ռոլան … Read more

Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն կարճ քննարկել են Հայաստանը ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում

Քաղաքականություն 29.05.2026 | 11:30 Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտիննու Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Նրանք երեկ մի քանի զրույց են ունեցել նիստի շրջանակում։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում … Read more

ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ավելի քան 500 տոննա հացահատիկ և պարարտանյութ

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի և պարարտանյութի ևս մեկ խմբաքանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիլաջարի կայարանից կմեկնեն ցորենով չորս վագոն՝ ընդհանուր 280 տոննա քաշով, և պարարտանյութով չորս վագոն՝ ընդհանուր 277 տոննա։ Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 28,000 տոննա ցորեն, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 … Read more

Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը մոտ է

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը լավ առաջընթաց են գրանցել հրադադարի երկարաձգման համաձայնագրի ուղղությամբ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս պատրաստ չէ այն հաստատել, գրում է DW-ն։ Ամերիկյան աղբյուրների կողմից Վաշինգտոնի և Թեհրանի համաձայնության գալու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց Վենսը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը «դեռևս պատրաստ չէ» … Read more

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռումինիայում բնակելի շենքի

Քաղաքականություն 29.05.2026 | 10:53 Ռումինիայի Գալաց քաղաքում գիշերը անօդաչու թռչող սարքն ընկել է բազմաբնակարան բնակելի շենքի տանիքին։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոսքը ռուսական անօդաչուի մասին է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօդաչու թռչող սարքերով հարձակումները Ուկրաինայում՝ Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ գտնվող քաղաքացիական և … Read more

Գևորգ Մանթաշյանը կարևորել է մարդակենտրոն և անվտանգ ԱԲ-ի զարգացումը

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի՝ արհեստական բանականության պատասխանատու կիրառմանը նվիրված քննարկմանը։ Նա ընդգծել է, որ ԱԲ զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մարդուակենտրոն մոտեցումների և միջազգային համագործակցության սկզբունքների վրա։ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական … Read more

Ռուսաստանը դադարեցնել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» լրացուցիչ հանձնարարել է «Честный знак» համակարգի օպերատորին դադարեցնել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շիշ խմբաքանակի վաճառքը, գրում է Կոմերսանտը։ Նշվում է, որ ջրում գերազանցվել է հիդրոկարբոնատի պարունակությունը։ Նոր խմբաքանակ արգելափակման հրամանը գործում է 2026 թվականի մայիսի 28-ից մինչև հետագա ծանուցում։ Հաղորդվում է, որ 2026 թվականի սկզբից ի վեր «Честный знак» համակարգի միջոցով սովորական … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 29-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մայիսի 29-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 368 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 371 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 428 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 431 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,98 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 5,08 դրամ փոխարժեքով։

Որտե՞ղ է կռվել Արթուր Օսիպյանը․ Նիկոլ Փաշինյանին արձագանքում են Օսիպյանի մարտական ընկերները

«Արցախ, 44 օրյա պատերազմ, հյուսիսային ուղղություն։ Առաջին նկարում Արթուր Օսիպյանը մարտական հերթապահության է, դրա համար է բացակայում նկարում։ Տասնյակ մարդիկ ու հրամանատարներ կան, որ կփաստեն նրա մասնակցությունը պատերազմին»,- «Ֆեյսբուք»-ում այսպիսի գրառում է արել արցախցի Հարութ Մնացականյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հարցադրմանը, թե որտեղ է կռվել Օսիպյանը պատերազմի օրերին։   Գրառման մեջ, սակայն, Մնացականյանը չի նշել, թե … Read more

Շվեդիան առաջիկա 10 ամիսների ընթացքում Ուկրաինային կփոխանցի 16 Gripen կործանիչ

Քաղաքականություն 28.05.2026 | 23:01 Ուկրաինան և Շվեդիան ստորագրել են հռչակագիր, որը նվիրված է պաշտպանական համագործակցության խորացմանը: Բանակցություններից արդյունքում Կիևը կստանա 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որից ավելի քան 2 միլիարդը կօգտագործվի անմիջապես ինքնաթիռների ձեռքբերման համար, գրում է The Insider-ը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը նախատեսում է ստանալ 16 … Read more