Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանն այսօր առավոտից պոլիկլինիկայում էր․    բժշկական հետազոտություններ պետք է անցներ, քանի որ ընտրությունների հաջորդ օրը 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ «Քայլերի հաջորդականությունը համադրելով՝ այո, ես միանշանակ կարող եմ պնդել, որ սա իրենց կողմից ինձ պատժելու, լրագրողին պատժելու միջոց են կիրառում, բայց սա ինձ համար հպարտություն է»,- ասում է նա։ … Read more

Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ

Հասարակություն 10.06.2026 | 21:26 Այսօր հայտնի դարձավ, որ գիշերն անհայտ անձը կամ անձինք Գյումրիի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկել են հերոս-քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։ Այս մասին հայտնել էին Գյումրիի քաղաքապետարանից: «Կոմունալ ծառայության աշխատակիցները տառերն առավոտյան հայտնաբերել են աղբամանում։ Գրությունները պոկելու հետևանքով քարերի վրա մեծ անցքեր և վնասվածքներ են գոյացել։ Այժմ փորձում են տառերը հաջորդականությամբ … Read more

Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի հետ ուղիղ եթերի ժամանակ Օսիպյանը նշեց, որ ուսումնասիրելու են միջադեպի օրն իրեն ձերբակալելուց հետո Նիկոլ Փաշինյանի արտահայտություններում առկա քրեական հանցագործության հանգամանքը։ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչի ես չեմ մահացել, սրան իրավական հետևանք ա լինելու, եթե ոսումնասիրեցինք ու քրեական հանցագործության բան … Read more

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին | Factor.TV

Քաղաքականություն 10.06.2026 | 21:40 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ եմ նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, և կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության և հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի … Read more

Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը

Քաղաքականություն 10.06.2026 | 22:13 Ադրբեջանական AzerGold ընկերությունն ուսումնասիրել է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը։ Բաքուն այն անվանում է Զոդի կամ Սոյուդլուի հանքավայր։ Արցախի Քարվաճառի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բաշիր Հաջիևն AzerGold-ում ծանոթացել է ոսկու հանքի նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքները։ AzerGold-ի կառավարման խորհրդի նախագահ Զաքիր Իբրահիմովը հայտնել է, թե 2025 թվականի օգոստոսին սկսվել … Read more

3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին

ՀՀ ԱԺ ընտրություններից 3 օր անց նախնական պաշտոնական արդյունքներով մեծամասնություն ստացած ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ից շնորհավորանք դեռ չի ստացել։  Կրեմլից հայտնում են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքներին՝ նախքան Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելը։  Հիշեցնենք՝ դրանք ԿԸՀ-ն կհրապարակի վերահաշվարկի արդյունքներն ամփոփելուց հետո՝ կիրակի օրը։  Մոսկվայից Փաշինյան-Պուտին հանդիպման թեմայի քննարկումը նույնպես … Read more

Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Էս բանտի պայմանները շատ ծանր էր. խնդիրը միայն իմ մեջ չի, մարդիկ միշտ էին էդ վիճակում ու սա համակարգային խնդիր ա։ Ճիշտն ասած՝ ես ՄԻՊ-ին դիմել եմ հենց համակարգային մոտեցում ցույց տալու համար, խոստացել են որ անեն»,- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների մասին հարցին ի պատասխան ասաց մոտ մեկ ժամ առաջ այնտեղից դուրս եկած արցախցի … Read more

Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Հասարակություն 10.06.2026 | 23:00 Եթե WhatsApp հավելվածում Instagram-ի անունից ստացել եք գաղտնաբառի փոփոխության հղում, սակայն ինքներդ նման հարցում չեք կատարել, մի՛ բացեք այն և մի՛ մուտքագրեք ձեր տվյալները։ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել հասանելիություն ստանալ օգտատերերի հաշիվներին։ «Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp … Read more

Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ասեմ՝ ինչու հունից դուրս եկավ, որովհետև էն հարցերը, որ ես ներկայացրել եմ ու էդ փաստերը, դրանք անխոցելի են»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպին, նշեց քիչ առաջ Նուբարաշենի ՔԿՀ-ից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Վերհիշելով մայիսի 18-ի միջադեպի ժամանակ առաջ քաշած հարցերը՝ Օսիպյանը մանրամասնեց, թե ինչ խնդիրներ է ցանկացել բարձրաձայնել։ «Առաջին հարցս վարչապետին … Read more

Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ պնդելով, որ քվեարկությունն անցել է արտաքին միջամտությունների, քարոզչության անհավասար պայմանների, քաղաքական հետապնդումների և ընտրակաշառքի վերաբերյալ կասկածների ֆոնին։ Կուսակցությունը հայտարարում է, որ արձանագրված գործընթացները լուրջ մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության համար։ «Շնորհակալություն ենք հայտնում մեր կուսակցությանը քվե տված բոլոր քաղաքացիներին։ Սիրելիներ, ձեր տված … Read more