Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ Գլխավոր դատախազը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է այն բեկանել։ Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանների թիմը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս … Read more

Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Հասարակություն 13.08.2026 | 20:47 Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում ապօրինի հանքարդյունահանում է իրականացվում։ Օգոստոսի 10-ին տարածքում ստուգում կատարելու ընթացքում հայտնաբերվել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ ավազակոպճային հանքանյութով բեռնված։ Տարածքում առկա է եղել մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը նախատեսվում … Read more

Օգոստոսի 17-ից Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում տրանսպորտի կանգառն արգելվում է

Oգոստոսի 17-ից Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գնումների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ են կատարվել, որոնց շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Promotion ընկերութան տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ։ Նոր կարգավորումներով նախկինում գործող գնման չորս ձևերի փոխարեն գնումները բաժանվել են ակտիվ և պասիվ ընթացակարգերի։ Ակտիվ ընթացակարգերը մրցակցային գնումներն են, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդն ու երկփուլ մրցույթը։ Պասիվ ընթացակարգերի շրջանակում նախատեսվում են մի շարք … Read more

Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում

Քաղաքականություն 13.08.2026 | 20:08 Հռոմից մոտ 45 կմ հարավ-արևելք գտնվող Կոլեֆերո քաղաքում՝ զինամթերքի գործարանում, այսօր՝ օգոստոսի 13-ին հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է խոշոր պայթյուն։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Նախնական տեղեկություններով՝ գործարանում այդ պահին մոտ 20 աշխատակից է եղել, և նրանցից ոչ ոք չի տուժել։ Փրկարարները շարունակում են տարածքի անվտանգությունն ապահովելու աշխատանքները, իսկ դեպքի … Read more

Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլում | Factor.TV

Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջիկա խաղարկությունը կանցկացվի Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հաղորդում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) մամուլի ծառայությունը։ Մրցաշարին կմասնակցեն կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» և Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադը»։ Խաղերը կկայանան Աթաթյուրքի անվան Օլիմպիական ստադիոնում, որը հյուրընկալում է 77 հազար հանդիսական: Մրցաշարը կանցկացվի 2027 թվականին փետրվարի 2-7-ին։ Նախորդ մրցաշրջանում Իսպանիայի Սուպերգավաթն անցկացվել էր Սաուդյան … Read more

Ես չեմ կարա վստահեմ Ադրբեջանի նախագահին․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 13.08.2026 | 19:21 Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձավ TRIPP նախագծին՝ նշելով, որ թեև ԱՄՆ ներգրավվածությունը որոշակի «զսպաշապիկ» է Ադրբեջանի համար, սակայն այն չի պարունակում ուղիղ երաշխիքներ։ Նա առանձնակի մտահոգություն հայտնեց նախագծի աշխարհագրական դիրքի վերաբերյալ։ «Իրանի սահմանից 20 մետր հեռավորության վրա շատ բարդ է ունենալ երկարաժամկետ խաղաղ միջավայր՝ հաշվի առնելով… ամերիկա-իրանական … Read more

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հասարակություն 13.08.2026 | 19:30 Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության … Read more

Հայաստանում իսլամի պարտադիր ուսուցման կեղծ պատմությունը․ ովքեր էին այն տարածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում Ղուրանն ու Մուհամեդ մարգարեին վիրավորելը քրեական հանցագործություն դառնան, իսկ դպրոցներում երեխաներին պարտադիր սովորեցնեն իսլամի հիմունքները, օդանավակայաններում ու երկաթուղային կայարաններում էլ կառուցվեն աղոթքի սենյակներ։ FIP-ի մեր գործընկերն են այս պատմության հետքերով գնացել․ այն տարածվել էր նախ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներով, հետո հասել ադրբեջանական կայքեր ու սոցիալական ցանցեր։ «Հոդվածի բովանդակությունը հետևյալն էր, որ … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները 600-800 միլիարդ ռուբլի է գնահատվում

Քաղաքականություն 13.08.2026 | 19:10 Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո պահեստների և ենթակառուցվածքների վերականգնումը Wildberries-ին կարող է արժենալ 147-ից 223 միլիարդ ռուբլի։ Իսկ եթե անհրաժեշտ լինի տարածքների ամբողջական ապամոնտաժում, թափոնների հեռացում և վերականգնում, ծախսերը կարող են հասնել 169-278,9 միլիարդ ռուբլու։ Forbes-ին տված հարցազրույցում նման գնահատական է ներկայացրել Data Insight հետազոտական ​​գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն, … Read more