Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել

Քաղաքականություն 28.10.2026 | 14:53 Կատարի միջնորդները կիրակի Իրանին են ներկայացրել նոր համաձայնագրի նախագիծ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։ Ակնկալվում է, որ Իրանը մինչև շաբաթվա վերջ կպատասխանի նախագծում ներառված առաջարկներին, հայտնել է բանակցություններին ծանոթ պաշտոնյան, գրում է Reuters-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ նոր նախագիծը նախատեսում է 7-օրյա ժամանակացույց, որը հաշվի է առնում ինչպես Թեհրանի, այնպես էլ … Read more

Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել

Հասարակություն 28.10.2026 | 15:02 Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկու հեծանիվ, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվ գողանալու կասկածանքով հայտնաբերվել է 45-ամյա տղամարդ։  Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ երկու գողություններն էլ ինքն է կատարել։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել … Read more

Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված

Հասարակություն 28.10.2026 | 14:34 Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 49-ամյա տղամարդու բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չորացված զանգված, 1 կգ սերմ և հինգ կաթուցիչ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության … Read more

Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության հայտարարություններին, արտահանման ցուցանիշներին և Հայաստանի նկատմամբ, իր խոսքով, կիրառված տնտեսական սահմանափակումներին։ Դիմելով Արամ Վարդևանյանին՝ Ռուբինյանն ասաց, որ եթե ընդդիմությունը ներողություն է ակնկալում իշխանական պատգամավորներից, ապա իրենք էլ … Read more

Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են հայ-սաուդյան հարաբերությունների զարգացման, Հայաստանում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Աբդուլազիզ … Read more

Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 28.10.2026 | 14:07 Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական վիճակին, արտաքին առևտրին և արձանագրված առևտրային դեֆիցիտին։ Կարապետյանն ընդգծեց, որ միջազգային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն ընդունելի են, սակայն Հայաստանում առկա են լուրջ տնտեսական մարտահրավերներ․ «Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․․․ Մեկ տարվա կտրվածքով մոտ 8%-ով արտահանումը Հայաստանից անկում … Read more

ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի  նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ռուս-ամերիկյան բանակցություններին ծանոթ աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հրապարակման համաձայն՝ Մոսկվան պնդում է, որ պատժամիջոցները հանվեն, որպեսզի հիմնադրամը կարողանա մասնակցել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումներին ԱՄՆ։ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք … Read more

Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխանախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ արտահանման ծավալների նվազման վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին և Նարեկ Կարապետյանի քաղաքացիության շուրջ ծագած աղմուկին։ Խոսելով արտահանման ցուցանիշների մասին՝ Ալեքսանյանը հայտարարեց, որ որոշ շրջանակներ կոնկրետ մի երկրում արհեստական խոչընդոտներ են … Read more

62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 62 «կողմ» և 34 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ ձեռնպահ են քվեարկելու նախագծին, քանի որ այն ամբողջական չէ, առաջարկություններ են ներկայացնելու, որոնց ընդունումից էլ հասկանալի … Read more

Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին

Քաղաքականություն 28.10.2026 | 13:50 «Մեր հողերի շուրջ 30-ամյա օկուպացիայի ընթացքում օտարերկրյա սուբյեկտների մասնակցությամբ բնական ռեսուրսների, այդ թվում՝ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոլոգիային»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների երրորդ բարձր մակարդակի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ … Read more