Մանրամասներ` Փաշինյան-Վենս հանդիպումից․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դեմ առ դեմ հանդիպումը։ Այս քննարկմանը հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպում` պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս պահին հանդիպումների սրահում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ…

Գոլ, ինքագոլ, կարմիր քարտ՝ նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանական «Սարագոսայի» պաշտպան Ջավադ Էլ Յամիքի նորամուտն ուշագրավ է ստացվել նոր թիմում։ «Էյբարի» դեմ խաղում 33-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ, գրավել է սեփական դարպասը, ինչպես նաև հեռացվել է դաշտից։ Իսպանիայի Սեգունդայի 21-րդ տուրի հանդիպման 26-րդ րոպեին Էլ Յամիքն անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի հարվածով բացել է հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում 33-ամյա ֆուտբոլիստը գրավել է սեփական … Read more

ԱՄՆ փոխնախագահ Վենսից ակնկալում ենք՝ Բաքվին ճնշել, որ պատանդառված հայերն ազատ արձակվեն․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ընդդիմությունն ակնկալում է Միացյալ Նահանգների գործուն միջամտությունը Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների ազատ արձակման հարցում։ Նա քննադատել է ՀՀ իշխանություններին այս հարցում բավարար ջանքեր չգործադրելու համար և անդրադարձել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ ընդդիմության մտահոգություններին։ Գառնիկ Դանիելյանը նշել է, որ … Read more

Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

Քաղաքականություն 09.02.2026 | 17:55 Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է Դոնեցկի շրջանում՝ «մարտական ​​առաջադրանք կատարելիս»։ Այս մասին հայտնել է  Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ Գորլիվկան գտնվում է Դոնբասի ռուսների կողմից օկուպացված հատվածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Գասպարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնի … Read more

Ադրբեջանը և Սլովակիան ականանետների գնման պայմանագիր են ստորագրել

Քաղաքականություն 09.02.2026 | 18:05 Ադրբեջանն ու Սլովակիան պայմանագիր են կնքել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած Համաշխարհային պաշտպանության ցուցահանդեսի շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը շրջանակային պայմանագիր են կնքել սլովակյան զենք արտադրող ZŤS Spéciál ընկերության SAM-120 ավտոմատ ականանետերի գնման վերաբերյալ։ Նշվում է, որ խոսքը 210 միլիո եվրո պայմանագրի մասին է։ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյան նշել է, … Read more

Մեկնարկել է Փաշինյան-Վենս առանձնազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին։ Վարչապետը գրառմամբ տեղեկացրել է, որ այս պահին առանձնազրույց է ունենում ԱՄՆ փոխնախագահի հետ։ «Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»,- գրել է վարչապետը։