Aeroflot Open. Հայ շախմատիստներն առաջատարների թվում են

Մոսկվայում շարունակվում է Aeroflot Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը: 6-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, որն ունի 5.5 միավոր: Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ունի 4 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ Մրցաշարի ավարտին մնացել է 3 … Read more

Viva, Team և Ucom ծառայությունների վճարումները կրկին կընդունվեն նախկին վճարահաշվարկային համակարգերով

Viva Armenia, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների դիմաց վճարումները կրկին հնարավոր կլինի կատարել նախկին վճարահաշվարկային համակարգերով։  Խոսքը վերաբերում է «Tel-Cell», «EasyPay», «Idram» և «Fast Shift» ընկերություններին, որոնց միջոցով սպառողները կարող են վճարումներ իրականացնել ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով, մասնաճյուղերում, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակների ու հավելվածների միջոցով։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, մինչև հարուցված վարույթի … Read more

Իսրայելն Իրանում առնվազն մեկ կամ երկու շաբաթ տևող գործողություններ է ծրագրում․ Times of Israel

Քաղաքականություն 04.03.2026 | 17:03 Իսրայելական բանակն Իրանում առնվազն մեկ կամ երկու շաբաթ տևող գործողություններ է ծրագրում, որոնց ընթացքում նպատակ ունի հարվածել իրանական ռեժիմի հազարավոր այլ թիրախների, հայտնում է The Times of Israel-ը։ Ըստ հրապարակման՝ Իսրայելի նպատակն է «իրանական ռեժիմի և նրա ռազմական օբյեկտների համակարգված քայքայումը»։ Հաղորդվում է, որ Իսրայելի բանակի որոշ պաշտոնյաներ կարծում են, թե … Read more

«Լսեք Մխիթարյանի խորհուրդը»․ «Ինտերը» հայատառ գրառում է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական «Ինտերը» սոցիալական ցանցերում ևս մեկ հայատառ գրառում է կատարել։ «Լսեք Մխիթարյանի խորհուրդը։ Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութին կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 20 խաղի, դարձել 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտերը» … Read more

ԱՄՆ-ն խորտակել է Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենամեծ ռազմանավը՝ իրանական «Shahid Bahman Bagheri»-ն

Քաղաքականություն 04.03.2026 | 16:36 ԱՄՆ-ը խորտակել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ռազմանավը՝ իրանական անօդաչու թռչող սարքերը կրող «Shahid Bahman Bagheri»-ն, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հպարտությունն էր։ Die Welt-ի տվյալներով՝ սա աշխարհում առաջին նավն էր, որը նախատեսված էր բացառապես հարձակողական անօդաչուներ տեղափոխելու համար։ Նավը կարող էր նաև տեղափոխել հրթիռներ, ուղղաթիռներ, նույնիսկ փոքր … Read more

Թուրքիան իր տարածք ուղղվող իրանական բալիստիկ հրթիռ է որսացել

Քաղաքականություն 04.03.2026 | 16:45 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցները որսացել են իրանական բալիստիկ հրթիռ, որը հայտնաբերվել է Իրանի տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցնելիս՝ արձակվելուց և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո։ «Իրանից արձակված բալիստիկ զինամթերքը, որը հայտնաբերվել է Իրաքի և … Read more

Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությունը հետաձգվել է

Քաղաքականություն 04.03.2026 | 16:11 Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի պետական ​​հուղարկավորությունը հետաձգվել է, հաղորդում է պետական ​​հեռուստատեսությունը, փոխանցում է France 24-ը։ Tasnim News-ի հաղորդմամբ՝ Թեհրանում նախատեսված եռօրյա արարողությունը, որը նախատեսված էր սկսել այսօր երեկոյան ժամը 22:00-ին, տեղի չի ունենա։ Հրաժեշտի միջոցառումների վերջնական ժամանակացույցը կհայտարարվի ավելի ուշ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի