Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա

Փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և … Read more

Կիմ Չեն Ընը ՌԴ-ին օգնություն ցուցաբերելիս զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների բնակարաններ կնվիրի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար զոհված զինվորների ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակարաններով փողոց է բացել։ Արարողությանը նա ներկա է եղել իր դստեր հետ, գրում է AFP-ն։ «Նոր փողոցը կառուցվել է մեր հայրենիքի ջերմեռանդ ցանկության շնորհիվ, որը ցանկանում է, որ իր ականավոր որդիները, որոնք պաշտպանել են ամենասուրբ բաները՝ զոհաբերելով … Read more

Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հրաձգության Հայաստանի հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցի մեծ կազմով: ՀՁՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմը փետրվարի 27-ից մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք ԵԱ-ում։ Հրացան` Հրաչիկ Բաբայան, Արտյոմ Գրիգորյան, Միհրան Գաբրիելյան: Ատրճանակ` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան: Շարժվող թիրախ` Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Տիգրան Մանուկյան, Լիլիթ Մկրտչյան, … Read more

Հունվարին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 2,4 միլիոն դոլարի արտադրանք

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403,6 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեն։ Տեղեկատվության համաձայն՝ սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,11%-ը։ Նշենք, որ Ադրբեջանը նավթամթերք է սկսել մատակարարել Հայաստանին անցյալ տարեվերջից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/977522.html

ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Կոնգրես է ուղարկել «քաղաքականապես ազդեցիկ անձանց» ցուցակը, որոնք հիշատակվում են միլիոնավոր ֆայլերում և հրապարակվել են դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության շրջանակում, գրում է CNN-ը։ Վեց էջանոց նամակը, որի պատճենը ձեռք է բերել CNN-ը, ներառում է ֆայլերում հայտնված բազմաթիվ ականավոր գործիչների անուններ՝ անկախ համատեքստից, և չի նշվում, թե որքանով են այդ … Read more