FactorTv
Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով
20 իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Բաքվում շինծու դատավարությունների արդյունքում կայացված ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ։ Նամակը ստորև․ «Հարգելի պարոն փոխնախագահ, Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, և հույս ենք հայտնում, որ այն խթան կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից: Հաշվի առնելով, որ Ձեր հագեցած այցի … Read more
100% սուբսիդավորում և AWS փորձագիտական աջակցություն՝ ԲՏԱ նախարարության նոր ծրագրում
Փետրվարի 5-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ-ն։ Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, … Read more
Նորբերտո Բալեկյանն անվրեպ է իրացրել հետխաղյա 11-մետրանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Բարակաս Սենտրալը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Տեմպերլեյին» ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բարակաս Սենտրալի» կազմում փոխարինման է մտել 64-րդ րոպեին ու անվրեպ իրացրել հետխաղյա 11-մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո «Տեմպերլեյն» ունեցել է 2 գոլի առավելություն, բայց … Read more
Պեսկովը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական և շատ բարդ է անվանել
Քաղաքականություն 06.02.2026 | 17:41 Աբու Դաբիում անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի շրջանակում բանակցությունները կառուցողական էին և շատ բարդ, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Երկու օր կառուցողական, միևնույն ժամանակ, շատ բարդ աշխատանք է տեղի ունեցել։ Այն կշարունակվի»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով Կրեմլի կողմից վերջին … Read more
Երևանի մերձեցումն Արևմուտքի հետ մարտահրավերներ է ստեղծում ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար. Կոպիրկին
Արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար՝ ԵՄ-ի Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռոսիա-24-ին» տված հարցազրույցում ռուս դիվանագետը խոստովանել է, որ աշխարհում տեղի ունեցող տեկտոնական փոփոխություններն անխուսափելիորեն ազդում են Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ «Ինչպես հայտնի է՝ Հայաստանն այժմ վարում է … Read more
Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող են փոխզիջումային լուծումներ գտնել
Քաղաքականություն 06.02.2026 | 16:53 ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ն կարող են համատեղ աշխատել՝ Երևանի և ռազմական դաշինքի միջև առաջացած խնդրահարույց հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար։ «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, նշել է, որ վերջին օրերին ՀՀ իշխանության ներկայացուցիչների … Read more
Դատավորները փորձում են մեղադրողից պարզել՝ ինչու է ակնհայտ մեղմ համարում Միքայել Աջապահյանի դատավճի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:47 ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
Ռուբեն Նազարեթյան․ Ինձ համար գլխավոր հաղթանակը Դավթաշենի մարզադպրոցի կառուցումն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Եվրո-2026-ը և խոսել այլ հարցերի շուրջ: Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, առաջին տեղը գրավել խմբում ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Ռուբեն Նազարեթյանի խոսքով, իր համար գլխավոր հաջողությունն այն է, որ Հայաստանի հավաքականի տպավորիչ ելույթների ֆոնին Դավթաշենում կառուցվելու է … Read more
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի ավելի քան 35 մլն դրամ բռնագանձել
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 … Read more