Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

Քաղաքականություն 09.02.2026 | 17:55 Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է Դոնեցկի շրջանում՝ «մարտական ​​առաջադրանք կատարելիս»։ Այս մասին հայտնել է  Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ Գորլիվկան գտնվում է Դոնբասի ռուսների կողմից օկուպացված հատվածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Գասպարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնի … Read more

Ադրբեջանը և Սլովակիան ականանետների գնման պայմանագիր են ստորագրել

Քաղաքականություն 09.02.2026 | 18:05 Ադրբեջանն ու Սլովակիան պայմանագիր են կնքել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած Համաշխարհային պաշտպանության ցուցահանդեսի շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը շրջանակային պայմանագիր են կնքել սլովակյան զենք արտադրող ZŤS Spéciál ընկերության SAM-120 ավտոմատ ականանետերի գնման վերաբերյալ։ Նշվում է, որ խոսքը 210 միլիո եվրո պայմանագրի մասին է։ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյան նշել է, … Read more

Մեկնարկել է Փաշինյան-Վենս առանձնազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին։ Վարչապետը գրառմամբ տեղեկացրել է, որ այս պահին առանձնազրույց է ունենում ԱՄՆ փոխնախագահի հետ։ «Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»,- գրել է վարչապետը։

Ադրբեջանում քաղբանտարկյալները բաց նամակ են հղել Թրամփի վարչակազմին՝ Վենսի այցին ընդառաջ

Քաղաքականություն 09.02.2026 | 17:29 Ադրբեջանի քաղբանտարկյալներն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի՝ Բաքու այցին ընդառաջ բաց նամակով դիմել են Դոնալդ Թրամփի վարչակազմին։ «Մենք՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներս, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մեր երկրում մարդու իրավունքների տխուր վիճակի վրա։ Վերջին տարիներին Հարավային Կովկասի ամենաավտորիտար երկրում՝ Ադրբեջանում, տեղի է ունեցել մարդու իրավունքների լիակատար խախտում, որի հետևանքով անհիմն մեղադրանքներով ձերբակալվել են բոլոր … Read more

Ջոկովիչը հիացել է Ռաֆայել Հարությունյանի սանի ելույթով ձմեռային Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը։ ԱՄՆ-ի թիմը վաստակել է 69 միավոր՝ առաջ անցնելով Ճապոնիայից (68) ու Իտալիայից (60)։ Տղամարդկանց մենասահքում լավագույն արդյունքը գրանցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն Իլյա Մալինինը, որն ամերիկահայ անվանի մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սանն է։ Մրցմանը տրիբունայից հետևել է նաև «Մեծ … Read more

ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանեց Երևան․ ՈՒՂԻՂ

Քաղաքականություն 09.02.2026 | 17:14 Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի ու երեխաների հետ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։

WTA․ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 11 աստիճան ու զբաղեցնում է 158-րդ տեղը։ 23-ամյա թենիսիստը շուրջ 2 ամսվա ընդմիջումից հետո այս ամիս մասնակցել էր Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած WTA 250 շարքի մրցաշարին, որտեղ մեկ հաղթանակ տանելուց հետո ավարտել էր ելույթը։ WTA դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան, … Read more