Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին. Գարեգին Երկրորդի ուղերձը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առթիվ։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։ Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, … Read more

«Այսօր մեր երկիրը հաջողություններ է գրանցում, ինչը կապված է նաև հանրային, պետական, տնտեսական կյանքում կանանց ներգրավվածությամբ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մենք խոսում էինք մեր երկրում կանանց դերի մեծացման, հանրային կյանքում նրանց մասնակցության ընդլայնման մասին։Այսօր դա իրողություն է։ Կանայք հսկայական մասնակցություն ունեն մեր երկրի կառավարման գործում. ներգրավված են քաղաքական եւ … Read more

Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մաhացած․ նրան գաղտագողի hուղարկավորել են

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է 2010 թ. հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 3 ամսական երեխայի մահվան փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թ. հունիսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա կինը իր 3 ամսական տղային կերակրելիս քնել է, ապա … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սիրելի գյումրեցիներ, Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել Գյումրիում

Սիրելի գյումրեցիներ, Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել Գյումրիում: ԸՆԴԱՄԵՆԸ 2 օր՝ մարտի 7-ին և 8-ին, բոլոր ցանկացողները բացառիկ հնարավորություն ունեն՝ այցելելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը: Անցկացման վայրը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոն Ժամը՝ 10:00-18:00-ն ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է… Source

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսին»․ քաղաքացու հարցը Փաշինյանի դուրը չեկավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ Արցախի ու Վեհափառի մասին արթիկցու հարցերից։ «Կաթողիկոսը չի կարող ՀՀ-ի դեմ գործել։ ՀՀ-ում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող լինել։ Կտրիճ Ներսիսյանը քեզ համար կաթողիկոս է, ինձ համար՝ ոչ։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Ես ներկայացնում եմ ՀՀ-ն»,- ասաց Փաշինյանը։ «Բոլորս պետք է հարգենք կաթողիկոսին»,- պատասխանեց քաղաքացին։ … … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Որքան էլ փորձեն մեզ պարտադրել մոռացություն, հաշտություն կամ լռություն՝ դա չի փոխելու ո՛չ մեր հիշողությունը, ո՛չ մեր կամքը, ոչ էլ մեր ճանապարհը. Մենք տուն ենք գնալու. Մետաքսե Հակոբյան

Բռնի տեղահանված արցախցիները հայրենի բնօրրան վերադառնալու իրենց իրավունքից չեն հրաժարվելու։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ օրվա իշխանություններին չի հաջողվելու մոռացության տալ Արցախի հարցը, չի հաջողվելու արցախցիներին ստիպել հրաժարվել պահանջատիրությունից և իրենց արդարացի իրավունքների իրացումից։ «Ես կասկած անգամ չունեմ՝ մեղավորը (մեղավորները) անխուսափելիորեն կանգնելու են թե՛ երկրային, թե՛ երկնային օրենքների առաջ։ Բայց կա մի ճշմարտություն, … Read more

Դավթաշենի կամրջի տակ 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ըստ նախնական … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մեր գարունը ուշանում է»․ Գագիկ Սուրենյան

«Մեր գարունը ուշանում է, և այն ունի իր դրական կողմերը»,- սոցկայքի իր էջում գրել է Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը։ Նա նշել է, որ վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, իսկ մարտի 9-ից կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Եղանակի պարզեցման հետևանքով ջերմաստիճանը կնվազի։ … Source

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Շարունակեք իմ Դուբայի տները քննարկել»․ Նիկոլ Փաշինյանը զայրացավ

«Չգիտե՞ք, որ ձեր համայնքում մանկապարտեզ ենք սարքում, բակերում ծրագիր ենք անում, չգիտե՞ք․․․․բայց առավոտից իրիկուն բամբասանքը գիտեք։ Գիտեք, որ ես Դուբայում, Փարիզում, Իտալիայում իբր տներ ունեմ»,- զայրացած ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով մարալիկցիներին։ «Շարունակեք իմ Դուբայի տները քննարկել»,- նշեց նա։ Փաշինյանին զայրացրել էր բնակիչների խոսքերը, որ համայնքում շինարարություն չի իրականացվում, ասֆալտապատում չկա։