ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մարջ եմ գալիս, որ ՔՊ-ն ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021-ին». Ալեն Սիմոնյան

Լրագրողների հետ զրույցում խոսելով 2026թ. ամռանը սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ձեզ հետ մարջ եմ գալիս, որ ՔՊ-ն շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին: Պատրա՞ստ եք»: … Source

Դպրոցականների՝ համատարած թմրшմիջnցներ օգտագործելու պնդումներն անհիմն են․ ՆԳՆ խոսնակ

«Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին. նման վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ասեք մի մասնագիտություն, որ քաղաքացին բուհն ավարտելուց հետո ստանա 620-ից 750 հազար դրամ աշխատավարձ». Սուրեն Պապիկյան

«Առանձնացնեմ մի հատված օրինագծից, որը վերաբերում է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին տրվող հնարավորություններին»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քնարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Չորսամյա կրթությունից հետո երբ ավարտում են ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, այսինքն՝ տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով կարողանում են կատարել այդ … Read more

Այս երկիրը պարտք ունի քեզ, տղաս․անհետ կորած զինվորի մոր նամակը որդուն

Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորած զինվորի մայր Արմինե Ներսիսյանը գիշերը,երբ շատերը անուշ քնած են․նամակ է գրում իր որդուն․ «Ես քո անունը բարձրաձայնելու եմ հրապարակներում։ Ես քո անունը գրելու եմ նամակների մեջ։ Ես քո անունը տանելու եմ բոլոր այն դռների առաջ, որոնք փակվում են մեր առաջ։Քո անունը պիտի լսի ամբողջ երկիրը»։ Տղաս…Այս նամակը գրում եմ գիշերվա … Read more

Որտե՞ղ են ուզում մեզ «քցել». Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վերջերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց «հերոս-հարկատուների» աշխատավարձերից որոշակի գումար գանձել, խոսնանալով այն ուղղել առողջության համընդհանուր ապահովագրությանը: Ըստ էության, վատ ծրագիր չէ: Սակայն, խնդիրն այն է, թե ով է այն իրականացնում: Իսկ ճանաչելով ծրագրի «իրականացնողներին», տրամաբանող մարդկանց մոտ հարց է առաջանում` որտե՞ղ են ուզում մեզ «քցել»: Կարծես հասկացա, թե … Read more

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է․ կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց՝ անկախ քաղաքական և բոլոր մյուս տարաձայնություններից, գնալ հենց այս ուղղությամբ․ Ծառուկյան

Ներքին համերաշխություն «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։ Ասում եմ պարզ, առանց ձևականությունների. մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ և թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց, անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա շուրջ, … Read more

Պուշկինի փողոցից եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն, իսկ 17-ամյա տղան՝ ծնnտի և կզակի կnտրվածքով՝ հիվանդանոց

Փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին փողոցի 43 հասցեում վիճաբանություն է և գետնին ընկած քաղաքացի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանները նշված վայրից խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ … Read more

Իրшնի դեմ ԱՄՆ hшրձшկմшն հաջորդ փուլն ավելի դшժшն կլինի. Մարկո Ռուբիո

Իրանի դեմ ԱՄՆ հարձակման հաջորդ փուլն է՛լ ավելի դաժան կլինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն: «Իրանի համար հաջորդ փուլն է՛լ ավելի դաժան կլինի, քան հիմա»,- ասել է նա Կապիտոլիումում լրագրողների հետ զրույցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը կանցնի Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված է՛լ ավելի հզոր հարվածների։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more