«Իրшնը թիրախավորում է Արցախում գտնվող իuրшյելшկшն բшզшները». Միկա Բադալյան

«Եվրասիա» ՀԿ Խորհրդի անդամ Միկա Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի դիրքերում գտնվող մեր տղերքը հաստատում են փոխհրաձգությունների և հրթիռային հարվածների մասին հաղորդագրությունները: Ուժերի զգալի կուտակում է նկատվում նաև սահմանի մյուս կողմում: Իրանը, ամենայն հավանականությամբ, թիրախավորում է բռնազավթված Արցախում գտնվող իսրայելական բազաները»… Source

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ արդարադատության համակարգը քաղաքական ճնշումներին դիմանալ չի կարող․ Ոչինչ, Սամվել Կարապետյանի վարչապետությամբ այս համակարգն էլ կփոխվի․ Ռուբեն Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ Դատական համակարգը լինելու է անկախ,Լինելու է անկողմնակալ,Առաջնորդվելու է միայն օրենքով,Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք Ուժեղ Հայաստան։

Այսօրվա որոշմամբ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքի պահպանումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց մի իրողություն, որն արդեն ակնհայտ է շատերի համար։ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ․ Արթուր Դանիելյան

Այսօրվա որոշմամբ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքի պահպանումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց մի իրողություն, որն արդեն ակնհայտ է շատերի համար։ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ, և այդ փոփոխությունները լինելու են։ Ուժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը։։ Source

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հովհաննես Ծառուկյանը և 44-օրյայի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Սպարապետի շիրիմին

«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը և «Հայրեններ» հասարակական կազմակերպության անդամներն այսօր Եռաբլուրում էին՝ հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին։ «Մենք մեր հերոս տղերքի հետ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու․ Վազգեն Սարգսյանի անունը ոչ միայն պատմության էջերում է, այլև մեր բոլորի սրտերում։ Նա տղամարդկայնության, հայրենասիրության, խիզախության մեծ օրինակ էր։ Եռաբլուրը լուռ օրինակն է բոլոր … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ: Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ավելին՝ տեսանյութում։ Source

ՏԵՍԱՆՅՈւԹ. Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով․ սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է․ «Ուժեղ Հայաստան»

Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով։ Սա երազանք չէ։ Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և տեսանյութ հրապարակել։ Source

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Հարգելի գործընկերներ, Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք … Read more

«Որոշում ենք կայացնելու՝ ելնելով նրանից, թե այն որքան արդյունավետ է լինելու ՀՀ գործող կառավարիչների դեմ պայքարում»․ Սերժ Սարգսյան

«Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում իմփիչմենթը հակադրել ընտրություններին»,- այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե՝ «Քաղաքական օրակարգում մի մասն իրատեսական է գնահատում իմփիչմենթի գործընթացը, նույնիսկ կոչ են անում անհապաղ համախմբվել գործընթացի շուրջ, մյուս մասն էլ ասում … Read more