ՏԵՍԱՆՅՈւԹ․ Շնшմшրտի կազմակերպիչները ձերբակալվել են․ ոստիկանությունից հայտնում են

Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվել է շնամարտը․ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է, այս մասին հայտնում է ՆԳՆ-ն՝ կցելով տեսանյութ… Source

Հրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել. «Առավոտ»

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ»,- «Առավոտին» ասում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Պարոն Ռոստոմյան, նախօրեին Հայաստանում անցկացվեց Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որի ընթացքում, ինչպես … Read more

Կբանակցենք Պուտինի հետ, բայց ընկերներ չենք դառնա․ Մադյար

Այս մասին Népszava հրատարակությանն ասել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, ով երեկ ընտրություններում հաղթեց Վիկտոր Օրբանին։ «Մենք ստիպված կլինենք նստել Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների սեղանի շուրջը։ Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հունգարիայի աշխարհագրական դիրքը չի փոխվի։ Մեր էներգետիկ կախվածությունը նույնպես որոշ ժամանակ կմնա։ Մենք պետք է մեծացնենք դիվերսիֆիկացիան, բայց դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի … Read more

Ադրբեջանական կողմը ներկայացրել է 1990-ականներից անհետ կորածների հարցը․ մանրամասներ Բաքվի հանդիպումից

Իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը հայտնել է, որ Ադրբեջան այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հումանիտար հարցերի շուրջ ունեցել են բաց և անկաշկանդ քննարկումներ։ Նրա խոսքով՝ այդ թեման շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, և այցի ընթացքում այն եղել է առանցքային ուղղություններից մեկը։ Սուլթանյանը նշել է, որ բազմիցս անդրադարձ է կատարվել գերիների և պահվող անձանց խնդրին՝ ընդգծելով, որ … Read more

Դոլար, դրամ, եվրո․ ինչ է առաջարկվում փոխանակման կետերում

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 372.76 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0002 դրամով։Դոլարի վաճառքի միջին գինը՝ 377.52 դրամ է:Փոխանակման կետերում դոլարի առքը 374 դրամ է, վաճառքը՝ 376.5։Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 432.52 դրամ, իսկ վաճառքի դեպքումմիջին գինը 444.58։Փոխանակման կետերում եվրոյի առքը 436 դրամ է, վաճառքը՝ 439։Ռուբլու առքն էլ կազմում է 4.73 … Read more

Մեր վերածնունդը հնարավոր է միայն ազգային արժեքների՝ Մայր Եկեղեցու և Հայոց Բանակի շուրջ համախմբվելով․Արկադի Թամազյան

Սիրելի՛ հայրենակիցներ,Մենք այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ լռելն ու անտարբեր լինելը հավասարազոր են ինքնակամ պարտության և ոչնչացման։Այս պատասխանատու և վճռորոշ ժամանակաշրջանում գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։Իմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։Մեր վերածնունդը հնարավոր է … Read more

Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ մայրեր նստացույց են սկսել

Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ մայրեր նստացույց են սկսել՝ պահանջելով ազատ արձակել Սուրբ Աննա եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին։ Ակցիայի մասնակիցներից Մարիաննա Զարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունի Դավիթի հասակակից որդի և հենց այդ պատճառով է միացել նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ նստացույցի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, իսկ միջադեպի … Read more

Արտակարգ դեպք՝ Երևանում, երիտասարդը փողոցում մահացել է․ հայտնի է պատճառը

Այսօր վաղ առավոտյան Արաբկիրում՝ Վաղարշյան փողոցում, տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները արձանագրել են տղամարդու մահը։ Հրապարակին ՆԳՆ-ից հայտնեցին, որ նախնական տեղեկություններով հանկարծամաություն է, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ է, 36 տարեկան։

Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում

Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Դումիկյանը․ Երևանի «Ազատության» հրապարակում ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը առաջին հերթին ազդարարեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է։ Այդ փոփոխությունն, ըստ էության, պետք է լինի ազգային բարերար և այլևս Հայաստանում ամենամեծ … Read more

Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել

Ըստ ամերիկյան Forbes պարբերականի 2026 թվականի տվյալների Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով՝ կազմելով 4.1 մլրդ ԱՄՆ դոլար:Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել: Պատկերացրեք որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը երբ լինի Հայաստանի վարչապետը:Փոփոխության ժամանակն է։ Նարեկ Կարապետյանի էջից