Armlife.am
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է լուրը
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է լուրը, թե սահմանազատման գործընթացի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Բաղդասարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։Վերջերս մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի … Read more
Դոլարն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօր
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի միջին գինը 368.70 դրամ է, վաճառքինը՝ 373.47 դրամ։ Ռուբլու առքի միջին գինը 4.84 դրամ է, վաճառքինը՝ 5.09։ Եվրոն բանկերում գնվում է միջինը 428.35 դրամով, վաճառվում՝ 439.32 դրամով։ Source
Ո՞վ է Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը․ ինչ է ասում Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հակադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին: 24 TV-ին տված հարցազրույցում նախկին նախարար Տոնոյանը մեկնաբանել է նախկին նախարար Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե Գորիս-Կապան ճանապարհը հաջողվել է պահել բացառապես իր (Հարությունյանի) ջանքերով, սակայն ճանապարհը հանձնվել է նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով, երբ պաշտպանության նախարարն արդեն Դավիթ Տոնոյանն էր։ «Ես … Read more
ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին․ Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին
ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին․ Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին
Նոր անձնագրում Խոր Վիրապը հակառակ կողմից է, որ Արարատը չերևա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։Նոր անձնագրում անդրադարձ կա նաև մարզերին. … Read more
ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու․ Գագիկ Ծառուկյանի մարզային այցերը շարունակվում են
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան ի էջում գրում է․ Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են։ Նոր Գյուղում, Կոտայքում, Կապուտանում տեսնում եմ նույն ջերմությունը, նույն անկեղծությունն ու հավատը։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրներից, միևնույն ժամանակ հայտնում վստահություն, որ իրավիճակը հնարավոր է փոխել։«Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին՝ … Read more
ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Չկար առաջադրանք, որ ինքը վիզ վերցներ, չկարողանար կատարեր»․ ինչ են ասում մարտական ընկերները՝ Արթուր Ավանեսյանի մասին
ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Չկար առաջադրանք, որ ինքը վիզ վերցներ, չկարողանար կատարեր»․ ինչ են ասում մարտական ընկերները՝ Արթուր Ավանեսյանի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կենսաչափական անձնագրերը կլինեն կարմիր և կներդրվեն աշնանից. Փաշինյանն ու ՆԳ նախարարը ներկայացվրել են դիզայնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ՝ խոսելով ՀՀ նոր կենսաչափական անձնագրի մասին։ «ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը։Նա նշել է, որ նոր նմուշի կենսաչափական անձնագրեր և կենսաչափական նույնականացման քարտեր են թողարկվելու, որոնք 2026–ի աշնանից կլինեն … Read more