ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Փաշինյանն ԱԺ-ում ասաց՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում», դատախազին սա չի հուզո՞ւմ». Արթուր Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստերից մեկի ժամանակ ասաց՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում», ձեզ՝ որպես գլխավոր դատախազ, չի հետաքրքրո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ հայտնվեն ԱԱԾ պադվալներում»,- ԱԺ հանձնաժողովի նիստում դիմելով Աննա Վարդապետյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Վարդապետյանը չմեկնաբանեց:

Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարելԱրթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը հացադուլ է հայտարարել, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախյան պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ի՞նչ խղճով եք եկել Աժ. սուտ եք խոսել. Մանուկյանը` գլխավոր դատախազին

«Ի՞նչ խղճով եք եկել ԱԺ»,- դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Պատգամավորը, ի թիվս այլ գործերի, խոսեց Բագրատ Սրբազանի գործի մասին, ընթերցեց նրա նամակը: Դատախազն ասաց. «Պարո՛ն Մանուկյան, դուք հիմա ուզում եք, որ ես նույն ոճով պատասխանեմ ձեզ, ոնց դուք էիք ինձ վիրավորում, ես իջնեմ էդ մակարդակին ու սկսեմ վիրավորել ձեզ, … Read more

Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ

Իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Այս մասին լրատվամիջոցներին հայտել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Հաստատում ենք, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ադրբեջանի կրոնական առաջնորդի տեղակալը հայտարարել է՝ Հայաստանում ոչնչացված 500 մզկիթները պետք է վերակառուցվեն, նույն ժամանակ Ադրբեջանը հայկական եկեղեցիներ է ոչնչացնում. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանի կրոնական առաջնորդի տեղակալը՝ Փաշազադեյի տեղակալը, հայտարարել է, որ իրենք Հայաստանում ունեն 500 մզկիթներ, որ ոչնչացվել են և այդ 500 մզկիթները պետք է վերակառուցվեն ու հանձնվեն Փաշազադեի կառույցի տնօրինմանը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Միևնույն ժամանակ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները այնտեղ: Նրանք ուզում են մզկիթներ կառուցել և դա … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ես որ տուն եմ առել Կինոհայրենիք, գնացել եմ, վարկ եմ վերցրել, 10-15 տ արի փակել». Փաշինյան

«Մի կտոր հող եմ ուզում, շուկայական գնով եկան, հաշվարկ արին, ավելի քան յոթ մլն դրամ կազմեց»,- Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում դիմելով վարչապետին՝ ասաց բնակիչներից մեկը: Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ժողովո՛ւրդ ջան, էն ժամանակ գյուղեր էինք գալիս, մարդիկ բողոքում էին, ասում՝ գյուղերի հողերը կոպեկներով են վաճառվում, հիմա փոխել ենք, որ հողերն իրենց օբյեկտիվ գներով վաճառվեն… Իմ օրինակը … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մենք մեծ գործ ունենք կատարել»․ Գագիկ Ծառուկյանը՝ թիմակիցներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել ենք «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ձևավորվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Ծրագիրը ներառում է երկրի զարգացման հիմնական… Source