Սկանդալ՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսում․ Պաղեստինի ներկայացուցիչը հրաժարվել է սեղմել Իսրայելի պատվիրակի ձեռքը

ՖԻՖԱ-ի կոնգրեսում միջադեպ է գրանցվել կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի, Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ժամանակ Ինֆանտինոն փորձել է կողմերի միջև խորհրդանշական հաշտեցում կազմակերպել և կոչ է արել ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներին սեղմել միմյանց ձեռքը։ Սակայն Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը հրաժարվել է այդ քայլից և լքել է բեմը՝ հայտարարելով. «Մենք տառապում ենք»։ Ավելի ուշ … Read more

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների համար անհուսալի գործընկեր է․ Washington Times

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս մի անսովոր փաստի մասին խոստովանեց․ Լեռնային Ղարաբաղի կորուստը, որը Հայաստանին զրկեց իր գլխավոր ռազմավարական բուֆերից եւ արդյունքում բերեց 120 հազար քրիստոնյա արցախահայության տեղահանությանն իրենց պատմական հայրենիքից, հաշվարկված զոհաբերություն էր Հայաստանի անկախությունը պահպանելու համար, այս մասին գրում է The Washington Times պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ համաձայն Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի տարածքի … Read more

Նորություն Սամվել Ալեքսանյանի ընտանիքում | armlife.am

Բոլոր իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, թոռնիկ է ունեցել. լույս աշխարհ է եկել նրա որդու՝ Գոռ Ալեքսանյանի առաջնեկը։ Ալեքսանյանի կինը` Շողերինան կիսվել է այդ նորությամբ եւ ծննդատնից լուսանկար հրապարակել։ Ի դեպ, նորածնին՝ ի պատիվ Ալեքսանյանի, անվանել են Սամվել։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել են Զելենսկու Երևան այցի հնարավորությունը, օգուտն ու վնասը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում մեկնաբանել են Զելենսկու Երևան այցի հնարավորությունը։ Ինչպես մայիսի 1-ին Արտաշատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, այցը կբարդացնի հարաբերություններն առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ամեն ինչ հաշվի առնի և պատասխանատվություն կրի իր աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերի համար։ Նա ընդգծել … Read more

Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն

Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն … Read more

45 միլիոն մարդ կբախվի ծայրահեղ սովի, իսկ 32 միլիոնը՝ աղքատության․ ՄԱԿ–ը զգուշացնում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ եթե Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնումը հետաձգվի մինչև տարվա կեսը, 45 միլիոն մարդ կբախվի ծայրահեղ սովի, իսկ 32 միլիոնը՝ աղքատության։ Լրագրողների հետ զրույցում համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ լավագույն դեպքում, երբ նեղուցում նավարկության ազատությունը վերականգնվի այսօր, մատակարարման շղթաների վերականգնումը կտևի ամիսներ։ «Հիմա դիտարկենք երկրորդ սցենարը, որտեղ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Գագիկ Ծառուկյան

Հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։ Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացավ հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։ Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։ Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ… Source

Ադրբեջանի Միլի մեջլիսը դադարեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանը խզում է հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ։ Որոշումն ընդունվել է այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) լիագումար նիստում, Եվրոպական խորհրդարանի՝ երկրի դեմ ուղղված գործունեության հետ կապված։ Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) դադարեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով՝ համաձայն խորհրդարանի որոշման։ Բացի այդ, կնախաձեռնվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման գործընթացը։ Ընթացակարգի գործողության ընթացքում Միլի մեջլիսի պատվիրակությունը չի … Read more