Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևան քաղաքում՝Մայիսի 8-ին, 10-ի, 11-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 8-ին և 12-ին ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ … Read more

«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան Նիկոլից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը, հետո էլ ասում է՝ մարդ բերեք հանդիպումների»: Ըստ նույն լուրերի` նրանցից մեկը խորը հոգոց է հանել՝ ասելով, թե. «Հլը ուր եք, մեր սեւ օրերը նոր են սկսվելու»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը որոշել է քարոզարշավի մեկնարկը տալ ամենախնդրահարույց մարզից՝ Սյունիքից: Մարզպետը հավաստիացրել է շեֆին. «Պրոբլեմ չունենք մարզում, տղերքը մեզ համար են վիզ դրել, արխային եղեք»:Ասում են` Փաշինյանն էլ ասել է, թե էլ չի հավատում մարզպետների հավաստիացումներին. «Աչքս տենա, վայ եկել, տարել է Ձեզ, որ հանկարծ մի բան էն չլինի»,-ասել է Փաշինյանը։ Սյունեցի … Read more

«Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել՝ ով ոնց հասնի, պետք է «փչացնի» ընդդիմադիրներին: «Որ մարդիկ մեզ այլընտրանք չգտնեն։Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք, որ ընտրական պրոցեսից շեղվեն»,-ըստ լուրերի, ասել է շեֆը թիմի անդամներին: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈւԹ․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։ Կամավորական այցը յուրահատուկ խորհուրդ ուներ․ նրանք միացել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ դառնալով ազգային վերածննդի, միասնականության և ներքին համերաշխության գաղափարը մարմնավորող բացառիկ նախագծի մասնակիցը։ Այս այս այցը ևս մեկ անգամ ցույց… Source

ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին. հայտարարվել է Զելենսկուն «ամբիոն» տրամադրելու անընդունելիության մասին

Մայիսի 7-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ «Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում Հայաստանում կիևյան նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ամեն ինչ կանենք, որ շալվար նվիրենք Փաշինյանին․ չգիտեմ՝ դա կաշառք կհամարվի, թե չէ»․ Սամվել Կարապետյան

«Մեր երկրում կաշառք տվողն էլ է գործող իշխանությունը, վերցնողն էլ։ Մենք որպես առաջատար ուժ՝ կաշառք տալու կարիք չունենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով կուսակցութայն անդամների՝ կաշառք տալու դեպքերի հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին։ «Իսկ եթե դուք անհանգստացել եք կարճ շալվարի մասով՝ մենք ամեն ինչ կանենք, որ դա նվիրենք Փաշինյանին։ … Read more

Պաշտոնանկությունները շարունակվում են. Արարատի մարզի եւ Վեդիի քննչականի պետերն էլ ազատվեցին աշխատանքից

Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու … Read more

Ես Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն եմ, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա, միայն ՔՊ սանկցիոն ցուցակում եմ. Սամվել Կարապետյան

Ես Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն եմ, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ռուսաստանի սանկցիոն ցուցակում կա, թե ոչ, պատասխանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Ես ամենաբարդ սանկցիոն ցուցակում եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» սանկցիոն ցուցակում, ուրիշ ոչ մի երկրի սանկցիոն ցուցակում չկամ, բայց շատ արագ հայտնվեցի «Քաղաքացիական … Read more