ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քիչ երկար, բայց կարծում եմ հետաքրքիր: Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե։ Եվ այն մասին, թե ինչ է ասել Ալիկ Ալեքսանյանն իր փաստաբանին»։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու են»․ Նիկոլ Փաշինյան

«Դատական համակարգում «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»՝ չեմ թողնելու այդպիսի բան, թող բոլորն իրենց հաշիվ տան՝ ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու և դատվելու են»,- այսօր ճեպազրույցում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, երբ որ լինեն այդպիսի քրեական գործեր»,- հավելեց վարչապետը։ @armlife.lurer Կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են. Նիկոլ Փաշինյան … Read more

Հունիսի 10-ին սպա է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: ԶԼՄ-ները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացում։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ 3 ամսից պատերազմ լինելո՞ւ է, թե չէ․ լրագրողը՝ Փաշինյանին

Դուք հայտարարել եք, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին լինելու է աղետալի պատերազ․ երեք ամսից պատերազմ լինելո՞ւ է թե չէ։ Այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշել է․ «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է սպասարկել խաղաղության օրակարգը բոլոր հնարավոր միջոցներով»։ … Source

ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀԾԿՀ նախագահը չի բացառում Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից գազի ներկրումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի բացառում, որ ՌԴ-ի կողմից գազի գնի թանկացման պարագայում ՀՀ-ն որպես այլընտրանք կարող է դիտարկել Ադրբեջանին, Թուրքմենստանին և Իրանին։ «Այլընտրանքները կարող են դիտարկվել բոլոր այն հնարավոր երկրները, որոնք գազ են վաճառում, և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք… Ադրբեջանից, Թուրքմենստանից, չգիտեմ՝ Պարսկաստանից»,-լրագրողների հետ զրույցում … Read more

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. Նիկոլ Փաշինյան

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն, լրագրողների հետ զրույյցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրիշ բան անելու չունենք»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին՝ Փաշիննյան ասաց, որ այս մասով նոր ասելիք չկա։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հնարավո՞ր է ՌԴ-ն ՀՀ-ին գազը վաճառի այն գնով, ինչ Եվրոպային. հարց՝ ՏԿԵ նախարարին

Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման հարցի շուրջ զարգացումներ չկան։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք ինտենսիվ աշխատում ենք «Գազպրոմի» մեր գործընկերների հետ, ավելացնելու բան չկա, նոր բան չկա, փոփոխություններ չկան։ Մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագները … Read more