Հայաստանում քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է․ այստեղ նույնիսկ ձմերուկներն ու էլեկտրական լարերն են քաղաքականացված

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․ Հայաստանում քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է: Շուկայում ձմերուկ վաճառող քաղաքացին քաղաքական տեսակետ արտահայտելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվում: Եվ այս պարագայում չեմ զարմանա, եթե ձմերուկներն առգրավվեն որպես իրեղեն ապացույց կամ պարզեն, որ ձմերուկների կողքով բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ է անցնում: Այսպիսին է Հայաստանում… Source

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակումներ կսահմանի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա, ասվում է գերատեսչության կայքում տեղադրված նյութերում։ «Պարտավորեցնում եմ ապահովել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծումը թույլ չտալու վերահսկողությունը 27.07.2026-ից»,- ասվում է հրապարակված փաստաթղթում, որը ստորագրվել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովի կողմից։ Այն ուղարկվել է գերատեսչության տարածքային վարչությունների ղեկավարներին։ Նույն փաստաթղթում նշվում է, որ Մաքսային միության … Read more

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները

ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունները կրկին ակտիվացրել են «TRIPP»-ի (Trump Route for International Peace and Prosperity) շուրջ քննարկումները։ Նախագիծը, որը ենթադրում է ամերիկյան ներգրավվածության որոշակի ձևաչափ Հայաստանի տարածքում, Երևան-Թեհրան հարաբերություններում առաջացրել է որոշակի զգայունություն և մտահոգություններ։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը կամ … Read more

Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։ «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անցել է անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից»,-գրել է կայքը։

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրшմիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2024-2026 թվականների ընթացքում «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական … Read more

ՀՀ սահմանային անցակետերում բեռնատար տրանսպորտի երթևեկության նոր կանոններ են սահմանվել

Հայաստանի սահմանային անցակետերում բեռնատարների երթևեկության նոր կանոններ են սահմանվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Որոշմամբ սահմանվել են ավտոկայանատեղիներ կազմակերպողներին ներկայացվող պահանջները, հերթագրման ծառայության առավելագույն վճարը (ոչ ավելի, քան 5000 դրամ), ինչպես նաև կայանատեղիները հերթերի կառավարման համակարգին միացնելու կարգը։ Որոշ բեռնատարներ կայանատեղիից դուրս կգան առաջնահերթ կարգով։ Սա վերաբերում է լիազորված տնտեսական օպերատորներին, օրինապահ … Read more

«Դիզել-2» օպերացիա Սերժ Սարգսյանի նկատմանբ

Տիգրան Աբրահամյանը գրում է․ Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով։Ճիշտ է, գործող կառավարիչները կխաղարկեն այս թեման, ճիգեր կգործադրեն, միգուցե, արանքում մարդկանց էլ զրկեն պաշտոններից, բայց, միևնույն է, դրանից թեմայի … Read more

Երբ սպասում են Ծառուկյանին հենց էս մարդիկ

Լիաննա Մանուկյանը գրում է․ Հալալ լինի քեզ Էրիկ ջան🙏💪 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր հերոս տղա։ Երբ սպասում են Ծառուկյանին հենց էս մարդիկ Հիշեցնենք որ Գագիկ Ծառուկյանի աջակիցները այսօր ևս հավաքվել են ժամը 10:00–ից ՊԵԿ Քննչական Կոմիտեի մոտ… Source

Կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունները չեն սահմանափակվելու միայն մեկ պաշտոնյայով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի աշխատանքից, և քննարկվում է վերջինիս պաշտոնից ազատելու հարցը։ Արմեն Սիմոնյանը համակարգում է նախարարության առանցքային ուղղություններից մի քանիսը՝ տրանսպորտի, էներգետիկայի և ենթակառուցվածքների … Read more