ՆԳ նախարարի նախկին տեղակալը Ռուբինյանից աշխատանքի առաջարկ է ստացել

«Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, և համապատասխան ընթացակարգերից հետո, ենթադրաբար, տեղեկությունը կհաստատվի, ու կգլխավորեմ Ազգային ժողովի աշխատակազմը»,-ասել է Համբարյանը։ Դավիթ Համբարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը».ընդդիմադիր պատգամավորները՝ նախագահին

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».ընդդիմադիր պատգամավորները՝ նախագահին Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից հարց ուղղեց նրան. — «Պարոն նախագահ, որտե՞ղ է Հայոց հայրապետը»: Հարցն անպատասխան մնաց, Կարապետյանը կրկնեց այն, ապա նրան միացան ընդդիմադիր այլ պատգամավորներ ևս: Խաչատուրյանը հարցին չպատասխանեց, նիստը վարող Կնյազ Հասանովը … Read more

Օգտագործելու եմ «դե ֆակտո Ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները

Վերահաստատում եմ — այսօրվանից սկսած՝ ՀՀ օրենսդիր մարմինը, դրա կողմից ձևավորվելիք գործադիր իշխանության բարձրագույն մարմինը համարում եմ ոչ լեգիտիմ։ Առնվազն այն պատճառով, որ ժողովրդի քվեն ստացած ԲՀԿ կուսակցությանը ՔՊ-ն հակաիրավական ձևով դուրս է թողել ԱԺ-ից և յուրացրել այդ ուժին ժողովրդի տված մանդատները։ Այսուհետ հանրային խոսքում օգտագործելու եմ «դե ֆակտո ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները։ … Read more

Ընդդիմադիր խմբակցությունները գնալու են Մայր Աթոռ՝ ստանալու Վեհափառի օրհնությունը

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները երեկոյան գնալու են Մայր Աթոռ՝ ստանալու Վեհափառի օրհնությունը: Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը: Հիշեցնենք,որ առաջին անգամ իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց առանց վեհափառի ներկայության եւ օրհնության։

Երևանում հերթական աղետն է բարձրահարկ շենքում վերելակը 8-րդ հարկից պոկվել է և ընկել հորանը

Երևանում հերթական աղետն է. Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքում վերելակը 8-րդ հարկից պոկվել է և ընկել հորանը։ 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ու սա այն Երևանն է, որը ՔՊ-ն կառավարում է արդեն 8 տարի։ Ութ տարի՝ շարունակ խոստումներ, PR, գունավոր ներկայացումներ, միլիոնավոր ու միլիարդավոր դրամների ծախսեր, բայց մարդիկ նույնիսկ չեն կարող վստահ լինել, որ … Read more

Վահագն Խաչատուրյանն ընդունեց կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունեց կառավարության հրաժարականը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։ Source

Կարո՞ղ եք երաշխավորել, որ Տիգրանաշենը չեք հանձնի. Սաղաթելյանը՝ Ռուբինյանին

9-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց, թե արդյոք երաշխավորում է, որ իրենց իշխանության օրոք Տիգրանաշենը չի հանձնվելու: «Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ … Read more

Ռուբինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը՝ միասին միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը

ՀՀ 9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։ «Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք … Read more