Պետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ Ծառուկյան

Հասարակության տարբեր խմբեր զգացմունքային և իրարամերժ կարծիքներ են արտահայտում պաշտոնյաներին և պետական ծառայողներին տրվող պարգևավճարների շուրջ։ Այս թեման, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, վերաբերում է պետական համակարգում աշխատող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների, նրանց ընտանիքներին, և առնչվում է սոցիալական հարցերի մի լայն շրջանակի, որը կարևոր է և պետք է հաշվի առնել։ Տարիների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ սեփական ծախսերի … Read more

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի առթիվ։ Ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը մեծ նշանակություն ունի ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման, այլև

Աշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան

Ճիշտ է, այսօր շատերը փորձում են փնովել և ոչնչացնել երկրորդ հանրապետության բոլոր արժեքները, տոները և գաղափարները՝ մոռանալով, որ այն, ինչ այսօր երրորդ հանրապետությունում ունենք, հիմնականում ժառանգել ենք հենց երկրորդ հանրապետությունից, բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ աշխատանքի նկատմամբ հարգանքը, սերը և աշխատելով հաջողության հասնելու գաղափարը վերցնեինք երկրորդ հանրապետությունից և այսօր էլ՝ երրորդ հանրապետությունում, մեծ շուքով … Read more

Աշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք

Հասարակություն 1 Մայիս, 2026 10:28 Մայիսի 1-ը սովորաբար ընդունված է համարել տոնական օրացույցի մաս, սակայն տնտեսական տեսանկյունից այն հաշվետվության օր է՝ աշխատանքի արդյունավետության և ստեղծած արժեքի գնահատման պահ: Վերջին շրջանում Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտում նկատվում են դրական զարգացումներ և կառուցվածքային տեղաշարժեր։ Տեղական արտադրողների կողմից իրականացվող ներդրումները … Read more

ՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր Կամենդատյան

Քաղաքականություն 1 Մայիս, 2026 9:44 ՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում ։ Հայաստանում ծայրահեղ աղքատության խնդիրը մնում է երկրի սոցիալ-տնտեսական ամենացավոտ մարտահրավերներից մեկը, որն արտահայտվում է ոչ միայն եկամուտների բացակայությամբ, այլև մարդու տարրական կարիքների բավարարման անհնարինությամբ: Իրավիճակի պատկերը … Read more

Chanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը

Մշակույթ 30 Ապրիլ, 2026 21:33 Նախորդ վարկանիշային աղյուսակների քննադատությունից հետո, որոնցում առաջատար դիրքերում էին վաճառքի անկում ապրող ապրանքանիշերը (օրինակ՝ Saint Laurent), Lyst-ը վերանայել է իր մեթոդաբանությունը: Այժմ վարկանիշը այլևս հիմնված չէ միայն հարթակի ներսում որոնումների վրա, այլ կազմվում է երեք փոխկապակցված գործոնների հիման վրա՝ ցանկություն, պահանջարկ և … Read more

Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն Մարուքյան

Հասարակություն 30 Ապրիլ, 2026 19:31 Էդմոն Մարուքյանն իր տելեգրամյան ալիքում գրում է. Հայաստանում դատական համակարգը երբեք նորմալ չի եղել։ Նախկինում էլ է այլանդակություն տիրել, հիմա էլ արդարադատության և դատական համակարգը մաքրության գագաթնակետին չեն։ Բայց արդեն 8 տարի է՝ իշխանություն եք։ Այդ ութ տարվա ընթացքում ի՞նչ եք … Read more

Հայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք Չալաբյան

Հասարակություն 30 Ապրիլ, 2026 19:17 Հայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք Չալաբյան • Այդ հարցը չունի միջանկյալ լուծում․ կամ հաղթում ենք, կամ կորցնում ամեն ինչ

Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան

Տեսանյութեր 30 Ապրիլ, 2026 18:55 Լրագրողները Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Սամվել Կարապետյանից հարցրել են, թե արդյո՞ք ճիշտ է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 100 միլիոն դոլար է նախատեսում՝ կաշառք բաժանելու համար։ «Մենք անգամ 100 դոլար չենք նախատեսում»,- պատասխանել է Կարապետյանը։

Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը

Քաղաքականություն 30 Ապրիլ, 2026 14:36 Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցի քննարկումը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը 10 ամիս գտնվել է կալանքի տակ, որից 5-ը՝ բացառապես եկեղեցին … Read more