«Թումո ստուդիաները փոխում են արհեստների՝ մեր մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արամի 44 հասցեում գործող Թումո ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, ծանոթացել պայմաններին: Նրանց ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Թումո ստուդիաները նախատեսված են համալսարանական տարիքի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են արհեստագործությամբ և դիզայնով: Մասնավորապես, կազմակերպվում են աշխատարաններ, … Read more

«Թուրքական նոր սպառնալիք է հասունանում». Իսրայելի նախկին վարչապետ

Ermenihaber. Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթն ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովում հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ կոշտ հայտարարություններով՝ այն ներկայացնելով որպես Իսրայելի համար աճող ռազմավարական մարտահրավեր։ Բեննեթը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան դառնում է անկասելի և վերածվում է Իսրայելի համար նոր ռազմավարական սպառնալիքի։ Նա Թուրքիան բնութագրել է որպես «ազդեցիկ և բարդ մրցակից»՝ընդգծելով, որ … Read more

Բուժհիմնարկներում դժգոհում են. վիրաբույժների եւ անեսթեզիոլոգների աշխատավարձերը կրկնակի նվազել են

Նախարար Անահիտ Ավանեսյանը խոսում էր աշխատավարձերի բարձրացման մասին։ Հիմա նրա ուղիղ հրամանով կրճատվում են բժիշկների աշխատավարձերը․ անեսթեզիոլոգները կվարձատրվեն կրկնակի պակաս, քան վաստակում էին առաջ։ Որպեսզի հնարավոր լինի մարդուն վիրահատության ենթարկել, անհրաժեշտ են մասնագիտական խորը, բարդ գիտելիքներ՝ ապրող մարդու կյանքը վիրահատության ընթացքում պահպանելու համար։ Ու որպեսզի հնարավոր լինի մարդուն վիրահատել, անհրաժեշտ է այնպիսի մեկը, ով կարող … Read more

Էրդողան. Ժամանակն է, որ Եվրոպան Թուրքիային ներառի իր գործող պաշտպանության և անվտանգության մեխանիզմների մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է. — Տարիներ շարունակ ներկայացնում ենք, որ մեր երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը բազմաթիվ ուղղություններով դրական ներդրում կլինի։ Ժամանակն արդեն վաղուց հասունացել է, որ Եվրոպան իր գործող պաշտպանության և անվտանգության մեխանիզմների մեջ ներառի Թուրքիային։ — Աշխարհը փոխվում է։ Ինչքա՞ն կարող է Եվրոպական միությունը … Read more

Էրդողան. Ժամանակն է, որ Եվրոպան Թուրքիային ներառի իր գործող պաշտպանության և անվտանգության մեխանիզմների մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է. — Տարիներ շարունակ ներկայացնում ենք, որ մեր երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը բազմաթիվ ուղղություններով դրական ներդրում կլինի։ Ժամանակն արդեն վաղուց հասունացել է, որ Եվրոպան իր գործող պաշտպանության և անվտանգության մեխանիզմների մեջ ներառի Թուրքիային։ — Աշխարհը փոխվում է։ Ինչքա՞ն կարող է Եվրոպական միությունը … Read more

Իջևանում հայտնաբերված եղնիկը վերադարձվել է վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին փետրվարի 17-ին, ժամը՝ 07։30-ի սահմաններում ստացվել է ահազանգ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քաղաքացու կողմից հայտնաբերված այծյամի վերաբերյալ։ Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Իջևան քաղաքի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որին տեղափոխել է … Read more

«Պլատոնն ասում է՝ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր ստրուկ լինել․ մեր խոսքն ուղղված է ոչ թե կամավոր ստրուկներին, այլ ՀՀ քաղաքացիներին, որոնց համար ամենակարևորը Հայաստանի պետությունն է»․ Արա Այվազյան

«Ուզում եմ նշել Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունու ստեղծման անհրաժեշտության մասին, որը կլինի տարածաշրջանում կայունացման հենակետը»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։ Դիվանագետը, հղում կատարելով հույն ստրատեգ, փիլիսոփա, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուքիտիտիսին՝ ասաց․ «Նա գրել է «Պելոպոնեսեան պատերազմ» գիրքը, որն անցել է ժամանակի փորձությունը, որտեղ … Read more

Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2025» զեկույցը։ Այսպես. Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ), 2025 թվականին 2024-ի համեմատ նվազելով մեկ միավորով, կազմել է 46 միավոր։ 182 երկիր ներառող, ըստ ԿԸԻ-ի կազմված, համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 65-րդ հորիզոնականում է։ Եվս չորս երկրներ՝ Քուվեյթը, Չեռնոգորիան, Նամիբիան և Սենեգալը, ըստ … Read more

Աջափնյակում կրակոցներ են հնչել. վիրավորներ կան. Shamshyan.com

Փետրվար 18,2026 16:53 Shamshyan.com. Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և … Read more

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կատովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Լ.Խաչիկյան, Կողբի, Գորգագործների, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ.Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների