ԱՄՆ-ի պետական պարտքը հատել է 40 տրիլիոն դոլարի շեմը

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է պատմական նոր առավելագույնի՝ գերազանցելով 40 տրիլիոն դոլարի ցուցանիշը (հասնելով 40.05 տրլն դոլարի): CNBC-ի փոխանցմամբ, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին, այս ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 30 տրիլիոն դոլարի շեմը հատելուց ընդամենը 4.5 տարի անց: Պարտքի աճի հիմնական դրդապատճառները Պարտավորությունների կտրուկ ավելացումը տարիների ընթացքում կուտակված բյուջեի դեֆիցիտի արդյունք է: Ընդամենը 10 … Read more

«Աշխատում ենք և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ»

ԱՄՆ-ի և Իրանի հետ կապված իրադրությամբ, բնականաբար, մենք շատ անհանգստացած ենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ նախագահն Իրանին տնտեսական պատերազմ է հայտարարել, մինչդեռ Հայաստանը երկու երկրների հետ հարաբերությունները խորացնելու նպատակ ունի, այս համատեքստում ԱՄՆ-ի որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: «Այդ թեմայի վերաբերյալ մենք շատ սերտ աշխատում … Read more

Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ-ի հետ առևտրային խնդիրների մասին

Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք միասին ստուգենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան: Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ  քայլեր են արվում սահմանափակումների վերացման ուղղությամբ, և ինչպե՞ս կհանգուցալուծվի խնդիրը: «Ինչո՞վ … Read more

Հեծանվաերթի համար ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացվել

ՀՀ կառավարությունը բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպման և անցկացման համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ տրամադրեց։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։ 884 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 301,6 մլն դրամ հովանավորներից, մնացած գումարը «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, … Read more

Հայաստանի բանկերում հաճախորդների թիվը գերազանցել է 5.7 միլիոնը

Հայաստանի բանկային համակարգում շարունակվում է հաճախորդների և նրանց պատկանող հաշիվների քանակի ակտիվ աճի միտումը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսի դրությամբ հանրապետության առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների ընդհանուր թիվը հասել է 5,741,686-ի։ Հաճախորդների և հաշիվների հիմնական ցուցանիշները (2026թ. մայիս) Ընդհանուր հաճախորդներ․ 5,741,686 (տարեկան աճը՝ 701,324 կամ 13.9%) Ֆիզիկական անձինք․ 5,503,764 Իրավաբանական անձինք․ … Read more

Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները

Կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս անդրադարձավ երեք նախարարությունների անվանումների փոփոխության մասին նախագծին և դրա պատճառներին։ Առաջին փոփոխությունը վերաբերում է արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ Ըստ Փաշինյանի՝ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը, սակայն ՀՀ … Read more

Թզի և դեղձի մթերման նոր աջակցություն

Կառավարությունը նախատեսում է նոր աջակցություն տրամադրել թզի և դեղձի վերամշակման նպատակով մթերումներին՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացմանն ու վերամշակող արդյունաբերության զարգացմանը նպաստելու համար։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 20-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ «Սա կարևոր է նրանով, որ կլուծենք հիմնական խնդիրներից մեկը, այսինքն՝ այս պարագայում թզին ու դեղձին է վերաբերում: Մենք նախ օպերատիվ … Read more

ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառությունն աճել է

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է դրամարկղային շրջանառության ծավալների աճ։ Դրամարկղային շրջանառության հիմնական ցուցանիշները (2026թ. հունվար-հունիս) Դրամարկղային մուտքեր․ 5.89 տրիլիոն ՀՀ դրամ (2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ աճը՝ 7.5%) Դրամարկղային ելքեր․ 5.92 տրիլիոն ՀՀ դրամ (2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ աճը՝ 7.6%) Ելքերի գերազանցումը մուտքերի … Read more

Հակակոռուպցիոն բարեփոխումներ, աղքատության կրճատում

Հրապարակվել է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը, որում անդրադարձ կա Կառավարության գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրում նշվում է, որ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդումը և հետագա ինստիտուցիոնալացումը, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանումը և հետագա զարգացումը տարածաշրջանի երկրների հետ … Read more

Հայաստանում առաջին անգամ չափել են, թե որ բանկերին է «տեսնում» արհեստական բանականությունը

2026 թվականի օգոստոսի 18-ին ֆինանսական մարքեթփլեյս AFM.am-ը հրապարակում է AFM AI Visibility Index-ը։ Սա Հայաստանում առաջին ինդեքսն է, որը չափում է հավանականությունը, որ նեյրոցանցը կնշի կոնկրետ բանկի անունը՝ պատասխանելով հաճախորդի հարցին բանկային պրոդուկտի վերաբերյալ։ Երբ այսօր օգտատերն ընտրում է բանկ Հայաստանում, նա ավելի ու ավելի հաճախ դիմում է ոչ թե որոնողական համակարգին, այլ ChatGPT-ին կամ … Read more