ՌԴ-ն ՀՀ-ից Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական առաջարկներ չի ստացել

Ռուսաստանը Հայաստանից «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական դիմումներ չի ստացել, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ոչ, կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ մեզ պաշտոնական դիմումներ չեն եղել, սակայն մենք մշտապես հրապարակային դաշտում լսում ենք դրա մասին հայտարարություններ»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Интерфакс»-ի հարցին։ Փոխվարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում նաև … Read more

Ռուբեն Ռուբինյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի … Read more

Subway միջազգային արագ սննդի ցանցի մուտքը ՀՀ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Subway միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին և հայ ներդրող Լևոն Հայրապետյանին. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները։ Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի՝ մոտ 150,000-ից 300,000 ԱՄՆ դոլար։ Ընկերության ներկայացուցիչները նշել … Read more

ԿԲ-ն ներկայացրել է փոխարժեքները․ դոլարն ու եվրոն թանկացել են

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 06-ի համար սահմանված ՀՀ դրամի պաշտոնական փոխարժեքներն ու թանկարժեք մետաղների գնահատումները։ Արտարժույթների պաշտոնական փոխարժեքները Ըստ ԿԲ տվյալների՝ հիմնական արտարժույթների զգալի մասը դրամի նկատմամբ դրսևորել է աճի միտում․ Արտարժույթ / Միավոր Փոխարժեք (ՀՀ դրամ) Փոփոխություն 1 ԱՄՆ դոլար (USD) 366.25 +0.11 դրամ 1 Եվրո (EUR) 422.73 +0.17 դրամ 1 … Read more

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան ուղարկվել է ցորեն

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն: Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից: Մինչ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա … Read more

ԱԱԾ տնօրենը, ՊՊԾ և ԱՀԾ պետերը վերանշանակվել են

Վարչապետի որոշմամբ, Արամ Հակոբյանն էլ ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ՀՀ վարչապետի որոշմամբ, Քրիստինե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում։ Իր պաշտոնում վերանշանակվել է նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։ Վարչապետի որոշմամբ, Արամ Հակոբյանն էլ ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է․ Վիզայի ժամկետանց մնալը կարող է հանգեցնել մուտքի մշտական արգելքի

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։  «Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։  Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի և ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոտ 57,4 մլն դոլար է հատկացվել մարզային ճանապարհների և կլաստերային դպրոցների ենթակառուցվածքների վերանորոգմանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում ընդունել է որոշումների շարք, որոնցով խոշոր ֆինանսական միջոցներ են ուղղվում մարզային ճանապարհային ենթակառուցվածքների վերակառուցմանը, շինարարությանը և դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգմանը։ 1.6 մլրդ դրամ՝ դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներին Գործադիրի որոշմամբ՝ 1 մլրդ 615 մլն 343 հազար դրամ (մոտ 4.4 մլն դոլար) է հատկացվել կլաստերային դպրոցներ տանող ճանապարհահատվածների … Read more

ՆԳՆ-ին հատկացվել է 405 հազար դոլար․ ինչ ուղղությմաբ կծախսվի գումարը

Հայաստանի ներքին գործերի նախարարության կարիքները հոգալու համար կհատկացվի 148 մլն 542,9 հազար դրամ։ Միջոցները կուղղվեն վարորդական իրավունքի ստացման գործնական քննություններ անցկացնելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների, Փրկարար ծառայության համար նախատեսված համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, ինչպես նաև այլ կարիքների բավարարմանը։

Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից

«Խաղաղության դատավարության» հերթական փուլը կարելի է համարել ավարտված: Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում ենք ասել՝ բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը: Այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվի գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանը: «Դատավարական կոլեգիան … Read more