Երևանի վարչական շրջաններում վերականգնվել է 211 մլն դրամ

ՀՀ Դատախազությունը ներկայացրել է 2026 թվականի 1-ին կիսամյակում Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից կատարված աշխատանքների ցուցանիշները: Քրեական վարույթներով և դատախազական ներգործության միջոցներով ապահովվել է պետությանը, համայնքներին, ինչպես նաև պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասների էական վերականգնում: Վերականգնված վնասներն ու դատարան հանձնված վարույթները Ըստ վարչական շրջանների դատախազությունների՝ պատճառված վնասի վերականգնման և դատարան ուղարկված գործերի … Read more

Օգոստոսի 6-ի կարևոր լուրերը

1. Կառավարությունն առաջարկում է անվանափոխել 3 նախարարությունԳործադիրն առաջիկայում Ազգային ժողով կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ:Նոր անվանումները. Առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Աշխատանքի և սոցիալակա…

Գյուղատնտեսությունից մինչև բյուջե. Կլիմայական ճգնաժամը Եվրոպայում

Եվրոպայում ռեկորդային ջերմաստիճանները և ջերմային ալիքները բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի տնտեսական կայունության վրա։ Ծայրահեղ շոգն ազդում է աշխատուժի արտադրողականության, հանրային առողջապահության և առանցքային ոլորտների վրա՝ առաջացնելով զգալի ֆինանսական կորուստներ: Ամենաշատ տուժող ոլորտները Գյուղատնտեսություն. Բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է բերքը։ Օրինակ՝ ծաղկման շրջանում ծայրահեղ շոգի ընդամենը մեկ օրը կարող է ամբողջությամբ ոչնչացնել ձիթապտղի բերքը, իսկ Պիրենեյան … Read more

ՌԴ-ն ՀՀ-ից Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական առաջարկներ չի ստացել

Ռուսաստանը Հայաստանից «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական դիմումներ չի ստացել, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ոչ, կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ մեզ պաշտոնական դիմումներ չեն եղել, սակայն մենք մշտապես հրապարակային դաշտում լսում ենք դրա մասին հայտարարություններ»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Интерфакс»-ի հարցին։ Փոխվարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում նաև … Read more

Ռուբեն Ռուբինյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի … Read more

Subway միջազգային արագ սննդի ցանցի մուտքը ՀՀ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Subway միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին և հայ ներդրող Լևոն Հայրապետյանին. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները։ Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի՝ մոտ 150,000-ից 300,000 ԱՄՆ դոլար։ Ընկերության ներկայացուցիչները նշել … Read more

ԿԲ-ն ներկայացրել է փոխարժեքները․ դոլարն ու եվրոն թանկացել են

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 06-ի համար սահմանված ՀՀ դրամի պաշտոնական փոխարժեքներն ու թանկարժեք մետաղների գնահատումները։ Արտարժույթների պաշտոնական փոխարժեքները Ըստ ԿԲ տվյալների՝ հիմնական արտարժույթների զգալի մասը դրամի նկատմամբ դրսևորել է աճի միտում․ Արտարժույթ / Միավոր Փոխարժեք (ՀՀ դրամ) Փոփոխություն 1 ԱՄՆ դոլար (USD) 366.25 +0.11 դրամ 1 Եվրո (EUR) 422.73 +0.17 դրամ 1 … Read more

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան ուղարկվել է ցորեն

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն: Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից: Մինչ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա … Read more

ԱԱԾ տնօրենը, ՊՊԾ և ԱՀԾ պետերը վերանշանակվել են

Վարչապետի որոշմամբ, Արամ Հակոբյանն էլ ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ՀՀ վարչապետի որոշմամբ, Քրիստինե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում։ Իր պաշտոնում վերանշանակվել է նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։ Վարչապետի որոշմամբ, Արամ Հակոբյանն էլ ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է․ Վիզայի ժամկետանց մնալը կարող է հանգեցնել մուտքի մշտական արգելքի

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։  «Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։  Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի և ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»,- ասվում է հաղորդագրության մեջ։