ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվությունը միջին մակարդակում է

Լուրեր | 2026/03/09 17:53 Ընդհանուր դեպքերի 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները։ 2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 1.4 անգամ։ Ընդհանուր դեպքերի … Read more

Զինված ուժերում հանցագործությունները 2025-ին նվազել են 8.3%-ով

Լուրեր | 2026/03/09 17:27 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 8.3 տոկոսով։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի … Read more

Տնտեսվարողները վերացրել են խախտումները, կասեցումները դադարեցվել են. ԲԸՏՄ

Լուրեր | 2026/03/09 17:05 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների արդյունքում մի շարք տնտեսավարողներ վերացրել են արձանագրված խախտումները և ստացել անհրաժեշտ թույլտվությունները։ 2025 թվականի նոյեմբերին կասեցվել էր Կոտայքի մարզի Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում գործող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ի ջարդիչ–տեսակավորման կայանի շահագործումը՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվություն չունենալու հիմքով։ 2025 թվականի հուլիսին … Read more

Ապրիլի 1-ից կբարձրացվեն ԱՊՊԱ հատուցման առավելագույն սահմանաչափերը. մանրամասներ

Լուրեր | 2026/03/09 16:43 Բյուրոյից նշում են, որ գործող ապահովագրական գումարները լիարժեք չեն ծածկել ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 11/12/2025թ․ թիվ 38-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 30/01/2026թ․ գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների փոփոխությունները։ Բյուրոյից տեղեկացնում են, … Read more

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի. ԱԳՆ

Լուրեր | 2026/03/09 14:56 Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում։ Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է … Read more

Apple-ի գաղտնի նախագիծը բացահայտվել է․ ընկերությունը պատրաստում է Ultra նոր սերունդ

Լուրեր | 2026/03/09 14:37 Apple-ը պատրաստվում է ստեղծել իր սարքերի նոր՝ ամենաբարձր դասի կատեգորիան Ultra բրենդի ներքո։ Այդ շարքում կհայտնվեն ընկերության ամենաառաջադեմ և ամենաթանկ սարքերը՝ ներառելով նոթբուքներ, սմարթֆոններ և ականջակալներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության ներքին աղբյուրներին։ Նոր Ultra մոդելների առաջին ալիքը սպասվում է 2026 թվականի երկրորդ կեսին, … Read more

Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ տարածաշրջանային լարվածության ֆոնին

Լուրեր | 2026/03/09 14:32 Վերլուծաբանների խոսքով՝ գների զանգվածային անկման վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռևս չկան։ Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից, ինչպես նաև ԱՄԷ-ի ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռային հարվածներից հետո Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ։ Reuters գործակալության գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական լարվածության աճը լուրջ փորձություն է դարձել ոլորտի համար՝ հարվածելով ԱՄԷ-ի՝ … Read more

3 օրում բացահայտվել է 268 հանցագործություն, գրանցվել է 30 ՃՏՊ

Լուրեր | 2026/03/09 12:50 Հայտնաբերվել է 24 հետախուզվող, իսկ 1 անձ կամավոր ներկայացել է։ Վերջին երեք օրում իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտված հանցագործություններից՝ 59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից մեքենա վարելու, … Read more

Սերբիան ժամանակավորապես արգելել է նավթի և վառելիքի արտահանումը

Լուրեր | 2026/03/09 12:48 Սերբիայում քաղաքացիները նավթամթերքի համար վճարում են բորսայական արժեքից ցածր։ Սերբիայի կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել նավթի և բոլոր տեսակի շարժիչային վառելիքների արտահանումը։ Քայլի նպատակն է կանխել ներքին շուկայում հնարավոր դեֆիցիտը և զսպել գների աճը։ Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը հայտնել է, որ … Read more

Տուն կառուցելու նոր կանոններ Հայաստանում․ ինչպես է պարզեցվում ընթացակարգը

Նոր կարգավորումները սահմանող կառավարության որոշումն ընդունվել է 2025 թվականի վերջին։ Հայաստանի կառավարությունը շարունակում է իրականացնել բնակարանային շինարարության խրախուսման և բնակապահովմանն ուղղված ծրագրեր։ Այդ քաղաքականության շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է անհատական բնակելի տների կառուցման թույլտվությունների ստացման ընթացակարգի պարզեցում, որը, ինչպես ակնկալվում է, հատկապես մարզերում կխթանի շինարարական ակտիվությունը։ Այս մասին հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ … Read more