Երթևեկության ժամանակավոր փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտայում

Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

DeepSeek-ի հիմնադիրը դարձել է ԱԲ ոլորտի ամենահարուստ գործարարը

DeepSeek ընկերության հիմնադիր Լյան Վենֆենը ներդրումների ներգրավման նոր փուլի արդյունքում կրկնապատկել է իր անձնական կապիտալը՝ հասցնելով այն 36 միլիարդ դոլարի։ Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշային համակարգի տվյալներով՝ չինացի ձեռնարկատերն այս ցուցանիշով զբաղեցրել է առաջին հորիզոնականը արհեստական բանականության (ԱԲ) մոդելներ ստեղծողների շրջանում։ Լյան Վենֆենի հարստությունը մեկ օրում 16.7 միլիարդ դոլարից աճել է 36 միլիարդ դոլարի՝ արձանագրելով … Read more

3.150.000 դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) կողմից հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել է մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման 45 դեպք։ Ստուգայցերն իրականացվել են ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում։ Բացահայտված իրավախախտումների հիման վրա նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։ Տեսչական ստուգումների թիրախում եղել են շինհրապարակներում օդի … Read more

Որքա՞ն գումար կհատկացվի մարզերում տուն գնելու համար

2026 թվականի ընթացքում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց փոխանցվել է շուրջ 1.5 միլիարդ դրամ։ Առաջիկա օրերին ֆինանսավորում կստանա ևս 300-400 շահառու։ Այս տվյալները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կից հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է գերատեսչության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ Նրա փոխանցմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեով այս նպատակի … Read more

Առանց թունավորումների ամառ․ ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական հայտարարություն է տարածել ամառային սեզոնին սպառողական ռիսկերի նվազեցման վերաբերյալ։ Գերատեսչությունն ընդգծում է, որ բնական ճանապարհով հասունացած սեզոնային գյուղմթերքը պարունակում է վիտամինների և հակաօքսիդանտների անհրաժեշտ ծավալ, սակայն դրանց ոչ պատշաճ իրացումն ու օգտագործումը բարձրացնում են աղիքային վարակների տարածման հավանականությունը։ ՍԱՏՄ մասնագետները սպառողներին հորդորում են միրգ-բանջարեղեն ձեռք բերել բացառապես օրինական … Read more

Հայաստանը միացել է ԱՄՆ «Trade over Aid» նախաձեռնությանը

Հուլիսի 13-ին Նյու Յորքում կայացած «Trade over Aid» ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի անդամակցության մասին տվյալ միջազգային նախաձեռնությանը։ ԱՄՆ վարչակազմի կողմից 2026 թվականի ապրիլի 27-ին մեկնարկած այս ծրագիրն առաջարկում է տնտեսական զարգացման մոդել, որը շեշտը դնում է ազատ շուկայի, ներդրումների ներգրավման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման վրա՝ որպես ավանդական … Read more

Հայաստանում գազի բնակիչ-բաժանորդների թիվը գերազանցել է 793 հազարը

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։  Գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 793 հազար բնակիչ-բաժանորդ։

Իրանը շարունակում է նավթի արտահանումը ԱՄՆ արտոնագրի չեղարկումից հետո

Իրանի իշխանությունները շարունակում են հում նավթի արտահանման գործառնությունները՝ չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրված գլխավոր լիցենզիայի գործողության դադարեցմանը։ Այս արտոնագիրը ժամանակավորապես մեղմացրել էր ամերիկյան պատժամիջոցները իրանական նավթային սեկտորի նկատմամբ։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։ Ըստ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ գերատեսչությունը տարիների ընթացքում մշակել է հատուկ մեխանիզմներ, … Read more

Հուլիսի 13-ի կարևոր լուրերը

1. Իլհամ Ալիև. «Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին»Շուշիում անցկացվող 4-րդ Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երկկողմ առևտրատնտեսական հաղորդակցությունների հետ:Բեռնափոխադրումներ. Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից արդեն իսկ ավելի քան 40 հազար տոննա տարատեսակ բեռներ են տեղափոխվել Հայաստան:Ուղիղ մ…

Հուլիսի 13-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆԱԳՆ-ն հրապարակել է Շենգենյան վիզա ստանալու հիմնական կանոններն ու ընթացակարգերըՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել իրազեկմամբ՝ ներկայացնելով Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական պահանջները։ Գերատեսչությունը շեշտում է, որ ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը ոչ միայն բարձրացնում է վիզա ստանալու հավանականությունը, այլև դրական է ազդում վիզաների ազատա…