Թող այս տոնը ևս մեկ անգամ ընդգծի մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ

Թող այս տոնը ևս մեկ անգամ ընդգծի մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարության տոնի առթիվ:  «Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ: Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը՝ որպես մեր … Read more

«Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար»․Բագրատ արք. Գալստանյան

Քաղաքականություն «Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար»․Բագրատ արք. Գալստանյան Աջակցիր «Ա1+»-ին Բագրատ արք. Գալստանյանի ՖԲ գրառումը․   «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» (Մարկ. ԺԶ:3-4) Այս մտքերով ու մտահոգությամբ տարված, տագնապով պատված` թույլ ու անօգնական թվացող կանայք ընթանում էին դեպի Հիսուսի գերեզմանը: Գիտակցում էին, որ դժվար է` գրեթե անհնար ու անկարելի, հեռացնել այն ծանր … Read more

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Աջակցիր «Ա1+»-ին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդա, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը: Եզրափակչում … Read more

Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են «Kia Forte»-ն  և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինի 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է․ կա 2 վիրավոր

Հասարակություն Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են «Kia Forte»-ն  և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինի 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է․ կա 2 վիրավոր Աջակցիր «Ա1+»-ին Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի … Read more

Բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ

Բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ Աջակցիր «Ա1+»-ին Ապրիլի 5-ին, ժամը 13։33-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել … Read more

«Ինտեր» – «Ռոմա»․ Մխիթարյանը պահեստային է

«Ինտեր» – «Ռոմա»․ Մխիթարյանը պահեստային է Աջակցիր «Ա1+»-ին Իտալիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում ներկայիս առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» կհյուրընկալի «Ռոմային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել  այստեղ

Պատասխան են պահանջում վարչապետից

Քաղաքականություն Պատասխան են պահանջում վարչապետից Աջակցիր «Ա1+»-ին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Երեւանի քաղաքապետարան ներկայացրել է իրազեկում՝ ապրիլի 7-ին ժամը 17․00-ից մինչեւ 18․00-ն հավաք անցկացնելու վերաբերյալ։ Այն տեղի է ունենալու ՀՀ Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ապրիլի 7-ին՝ ժամը 17․00-ին։ Հավաքի ընթացքում ակնկալում են որոշ լուրջ իրավախախտումների վերաբերյալ պատասխան ստանալ ՀՀ վարչապետից։ Ըստ իրազեկման՝ … Read more

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր Աջակցիր «Ա1+»-ին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր: Վաղը … Read more

Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա Աջակցիր «Ա1+»-ին Ապրիլի 5-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Գերմանիան սահմանափակում է մինչև 45 տարեկան տղամարդկանց ելքը երկրից

Քաղաքականություն Գերմանիան սահմանափակում է մինչև 45 տարեկան տղամարդկանց ելքը երկրից Աջակցիր «Ա1+»-ին Գերմանիայի կառավարությունը խստացրել է վերահսկողությունը զինապարտ տարիքի տղամարդկանց տեղաշարժի նկատմամբ։ Համաձայն զինվորական ծառայության մասին նոր օրենքի՝ 17-ից 45 տարեկան տղամարդիկ այսուհետ պետք է հատուկ թույլտվություն ստանան արտերկրում երկարաժամկետ բնակության համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանմանը։ … Read more