ՀՀ միջազգային պահուստների ծավալը 2026թ. հունվարի դրությամբ կազմել է 5.2 մլրդ դոլար

ՀՀ կենտրանական բանկի կողմից հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարի դրությամբ Հայաստանի պաշտոնական պահուստային ակտիվների (միջազգային պահուստների) ծավալը կազմել է 5,185․5 մլն դոլար։ Նշված գումարից 5,167․5 մլն դոլարը բաժին է հասնում ազատ փոխարկելի արժույթով արտաքին պահուստային ակտիվներին։ Մասնավորապես, արժեթղթեր՝ 2,143․8 մլն դոլար, կանխիկ արտարժույթ և ավանդների՝ 3,023․7 մլն դոլար։ Պահուստային դիրքը ԱՄՀ-ում կազմել է 0.2 մլն դոլար: … Read more

Tether-ը մինչ օրս սառեցրել է 4.2 միլիարդ դոլարի անօրինական միջոցներ

USDT-ի թողարկող Tether-ը սառեցրել է անօրինական գործունեության հետ կապված մոտ 4.2 միլիարդ դոլարի ակտիվներ՝ իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում։ Ընկերությունը այս մասին հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից «խոզերի մորթման» սխեմայի խափանման գործում ցուցաբերած օգնության համար ստացված գովասանքից հետո։ Հյուսիսային Կարոլինայում տեղի ունեցած գործողության ընթացքում առգրավվել է մոտ 61 միլիոն դոլարի միջոցներ։ Elliptic վերլուծական ընկերության … Read more

Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում

EvocaTOUCH-ը ունի նոր հնարավորություն․ ավելացրու քո Binance-ի հաշիվը և հետևիր քո Crypto ակտիվներին անմիջապես հավելվածից։ Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում Facebook icon Twitter icon Linkedin icon Pinterest icon Ֆինանսները դառնում են ավելի հասանելի և վերահսկելի EvocaTOUCH-ի միջոցով։ Այժմ կարող ես ավելացնել քո Binance-ի հաշիվը EvocaTOUCH-ում և մեկ հարթակում տեսնել՝ քո crypto հաշվի մնացորդը, տոկոսային փոփոխությունները, … Read more

Եվրոպայում գազի սպոտային գներն աճել են ավելի քան 20%-ով՝ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին

Եվրոպայում գազի սպոտային գներն աճում են ավելի քան 20%-ով՝ Իրանի շուրջ զարգացումների վերաբերյալ նորությունների ֆոնին։ Գազի գինը «հաջորդ օրվա մատակարարման» պայմանագրով եվրոպական հիմնական TTF հաբում այսօր հասել է 1000 խորանարդ մետրի դիմաց 472 դոլարի, մինչդեռ ուրբաթ օրը առևտուրը փակվել էր 387 դոլար մակարդակում։ Փետրվարին գները շարժվում էին նվազման միտումով՝ 500 դոլար առավելագույնից հետո, քանի որ … Read more

Տեսչական մարմինը «Կարաս»-ի մասնաճյուղերում սննդամթերքի որակին և անվտանգությանն առնչվող որևէ թերություն չի արձանագրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ստուգումներ են իրականացվել «Կարաս» ազգային սննդի ցանցի մասնաճյուղերում: Ընկերությունն ունի 22 մասնաճյուղ, որտեղ իրականացված մանրակրկիտ ստուգումների արդյունքում սննդամթերքի հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել: «Կարաս»-ից հայտնում են, որ ընկերությունը մշտապես հետևում է սննդամթերքի որակին և անվտանգությանը։ «Մենք ունենք որակի վերահսկման բաժին, որը խիստ հսկողություն է իրականացնում բոլոր մասնաճյուղերում։Միայն Թումանյան … Read more

Trump Media-ն կարող է Truth Social սոցիալական ցանցն առանձնացնել՝ որպես ինքնուրույն ընկերություն

Trump Media & Technology Group Corp.-ը կարող է մի շարք ակտիվներ, այդ թվում՝ Truth Social սոցիալական ցանցը, առանձնացնել որպես ինքնուրույն ընկերություն՝ 2025 թվականի վերջում հայտարարված TAE Technologies ընկերության հետ միաձուլման գործարքի փակվելուց հետո։ Ինչպես նշվում է TMTG-ի մամուլի հաղորդագրությունում, նման հնարավորությունը քննարկվում է TAE-ի հետ։ Հնարավոր գործարքի կառուցվածքը ենթադրում է Truth Social-ի առանձնացում առանձին ընկերության … Read more

Դոլարն ու եվրոն նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 02/03/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 02-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 376.88 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0047 դրամով և կազմել 4.8762 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 2.4 դրամով և կազմել 442.38 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 487.62 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 2.8 դրամով և … Read more

TOON EXPO․ INVEST 2026-ին ընդառաջ` քննարկվել են ցուցահանդեսին ճիշտ ու արդյունավետ պատրաստվելու նրբությունները

Ինչ, ինչպես, ով. TOON EXPO-ին ընդառաջ՝ կառուցապատողների հետ հանդիպմանը ցուցահանդեսի ընձեռած հնարավորություններն առավել արդյունավետ կիրառելու փորձով են կիսվել Big Projects-ի համահիմնադիրներ Համլետ Խնկոյանը, Դիանա Հարոյանը և Skilk Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։ Այս թրեյնինգը նպատակ ունի օգնել TOON EXPO-ին մասնակցել պատրաստվող ընկերություններին վաճառքի, մարքեթինգի ու մարդկային ռեսուրսների կառավարման առումով արդյունավետ պատրաստվել ցուցահանդեսին և էքսպոյից … Read more

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom

Ucom-ի աջակցությամբ՝ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից արդեն երկրորդ տարին կազմակերպվող «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակցիներն այցելեցին Ucom-ի գրասենյակ, որտեղ հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։ «Արդյունավետ կառավարում և առաջնորդություն» թեմայի շուրջ զրույցի ընթացքում պարոն Յիրիկյանը ներկայացրեց  կառավարման՝ տասնամյակների փորձի ընթացքում ձևավորված իր սկզբունքները, կիսվեց հետաքրքիր դրվագներով և պատասխանեց մասնակիցների հարցերին։ Այցն իրականացվել է մեկ տարի … Read more

ԵՀ-ում փակված չեն համարում Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինայի համար օգտագործելու հարցը

Եվրահանձնաժողովի դիրքորոշումը Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ Ուկրաինայի համար օգտագործելու վերաբերյալ էականորեն տարբերվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունից, որը կարծում է, թե այդ հարցը հանվել է ԵՄ օրակարգից։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Եթե վերադառնանք դեկտեմբերի Եվրոպական խորհրդի եզրակացություններին, ապա այնտեղ կա, կարծում եմ, կարևոր ձևակերպում, ըստ որի՝ Եվրոպական խորհուրդը օրենսդիրներին … Read more