Իրանը Հորմուզի նեղուցում ներդրել է նավագնացության այլընտրանքային երթուղիներ՝ ականներից խուսափելու համար

Իրանը Հորմուզի նեղուցում ներդրել է նավագնացության այլընտրանքային երթուղիներ՝ ծովային ականները շրջանցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։ «Հորմուզի նեղուցով անցնելու մտադրություն ունեցող բոլոր նավերը սույնով տեղեկացվում են, որ ծովային անվտանգության սկզբունքների պահպանման և ծովային ականների հետ հնարավոր բախումներից պաշտպանվելու նպատակով պետք է ընտրեն Հորմուզի նեղուցում տեղաշարժման … Read more

Ինչու են Թոմ Քրուզին արգելել Bugatti ավտոմեքենաներ գնել

Իր փայլուն կարիերայի ընթացքում Թոմ Քրուզը բազմիցս հայտնվել է ֆիլմերում՝ վարելով ամենազիլ մեքենաները։ Քրուզի գլխավոր դերակատարմամբ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարը դարձել է շքեղ մեքենաների իսկական ցուցադրություն՝ Lamborghini Gallardo-ից և Ducati-ից մինչև BMW i8-ի նախատիպ։ Դերասանի անձնական հավաքածուն ներառում է դասական մոդելներ՝ օրինակ 1949 թվականի Buick Roadmaster և 1958 թվականի Chevrolet Corvette C1, ինչպես նաև ժամանակակից … Read more

EasyPay-ը միացել է ArcaPay-ին. հասանելի է 0% միջնորդավճարով փոխանցումների նոր եղանակ

EasyPay-ը առաջին վճարահաշվարկային կազմակերպությունն է, որը միացել է ArcaPay-ին։ Սա հնարավորություն է տալիս կատարել առանց միջնորդավճարի փոխանցումներ ArcaPay-ի տասը գործընկեր բանկերի հավելվածներից easywallet թվային դրամապանակի օգտատերերին։ Փոխանցումները կատարվում են առանց քարտի կամ հաշվի թվերի մուտքագրման. անհրաժեշտ է միայն մուտքագրել easywallet-ում գրանցված հեռախոսահամարը։ Փոխանցված գումարը easywallet հաշվին հասանելի է վայրկյանների ընթացքում։ Գործընկեր բանկերի ցանկը ներկայացված է … Read more

Դոլարն ու եվրոն նվազել են, ոսկու գինն՝ աճել. ՀՀ ԿԲ, 09/04/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 09-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 376.06 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.0305 դրամով և կազմել 4.8219 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.98 դրամով և կազմել 438.86 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 2.14 դրամով և կազմել 475.06 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.97 դրամով և … Read more

ՊԵԿ-ը ներկայացրել է մարտի 1-31-ը իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ներկայացվում են մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 35 դեպքով արձանագրվել են առանց … Read more

X-ը գործարկում է լուսանկարների խմբագրման գործիքներ՝ Grok-ով

X սոցիալական մեդիահարթակը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter և այժմ հանդիսանում է Իլոն Մասկի xAI-ի ստորաբաժանումը, իսկ վերջերս ձեռք է բերվել SpaceX-ի կողմից, գործարկել է լուսանկարների խմբագրման գործառույթ՝ հրապարակումների խմբագրիչում։ Պրոդուկտի ղեկավար Նիկիտա Բիրը գործարկման մասին հայտարարել է՝ հարթակում հրապարակում անելով։ Նոր լուսանկարների խմբագրիչը ներառում է նկարելու և տեքստ ավելացնելու հնարավորություններ, ինչպես նաև X-ին … Read more

Նինոծմինդա սահմանային անցակետը փակ  լինելու պատճառով՝ Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ … Read more

Վրաստանում պլաստիկ շշերով ըմպելիքների վաճառքի արգելքը հետաձգվել է մինչև 2031 թվականը

Վրաստանում պլաստիկ շշերով ըմպելիքների վաճառքի արգելքը հետաձգվել է ևս չորս տարով՝ մինչև 2031 թվականը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Բիզնեսի ներկայացուցիչների հետ ակտիվ շփումներից հետո մենք որոշում ենք ընդունել 4 տարով հետաձգել պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղաբաշխման վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտի ուժի մեջ մտնելը», – ասել է Իրակլի Կոբախիձեն։ Հիշեցնենք, … Read more

ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մարտին կազմել է 4.58 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.9%-ը

ՌԴ դաշնային բյուջեն 2026 թվականի առաջին եռամսյակում, նախնական տվյալներով, կատարվել է 4.576 տրլն ռուբլի դեֆիցիտով կամ ՀՆԱ-ի 1.9%-ի չափով: Այս մասին է վկայում Ֆինանսների նախարարության հրապարակած կարճ ամսական տեղեկատվությունը։ Ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքով նախատեսված

Փետրվարին կիսահաղորդիչների համաշխարհային վաճառքներն աճել են 1.6 անգամ

Փետրվարին չիպերի համաշխարհային վաճառքները կտրուկ աճել են՝ 1.6 անգամ (61.8%-ով) նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ հասնելով 88.78 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է Կիսահաղորդիչների արդյունաբերության ասոցիացիան (SIA)։ Հունվարի համեմատ ցուցանիշն աճել է 7.6%-ով։ «Տարեկան համեմատությամբ աճի հիմնական շարժիչները եղել են վաճառքները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Չինաստանում: Ակնկալվում է, որ բարձր համաշխարհային … Read more