Ինչպես նարնջագույնը դարձավ McLaren-ի ֆիրմային գույնը

Նարնջագույնն առաջին անգամ հայտնվեց McLaren-ի մեքենաների վրա 1967 թվականին՝ բրենդի հիմնադիր Բրյուս ՄաքԼարենի կողմից ընկերության ստեղծումից 4 տարի անց։ Նարնջագույնով էր ներկված McLaren M6A ավտոմեքենան, որը մասնակցում էր Can-Am ամերիկա-կանադական գավաթի մրցաշարին։ Այն պատճառը, թե ինչու որոշվեց մեքենաները ներկել նարնջագույն, բավականին պարզ է՝ այդ գույնը շատ լավ էր երևում այն ժամանակ նոր հայտնված գունավոր հեռուստատեսությամբ։ … Read more

ՕՊԵԿ-ը պահպանել է 2026 թվականին աշխարհում նավթի պահանջարկի աճի գնահատականը՝ 1.38 մլն բարել/օր մակարդակով

ՕՊԵԿ-ի ամսական զեկույցում նշվում է, որ 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի 1.38 մլն բարել/օր ծավալով և կհասնի օրական 106.53 մլն բարելի։ Դաշինքի վերլուծաբանները կրկին հաստատել են իրենց գնահատականը, որն առաջին անգամ հնչեցվել էր դեռևս 2025 թվականի օգոստոսին։ ՕՊԵԿ-ի պահանջարկի կանխատեսումները 2025-2027 թվականների համար ընթացիկ զեկույցում փոփոխությունների չեն ենթարկվել՝ 2025-ին՝ 105.15 մլն բարել/օր, 2026-ին՝ 106.53 … Read more

Համաշխարհային բանկը Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2026 թվականի համար նվազեցրել է մինչև 5%

Համաշխարհային բանկը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2026 թվականի համար նվազեցրել է 0.4 տոկոսային կետով՝ մինչև 5%։ Այդ մասին նշվում է ՀԲ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ ապրիլյան զեկույցում։ Միևնույն ժամանակ 2027 թվականի կանխատեսումը բարելավվել է․ բանկը սպասում է, որ Վրաստանի տնտեսությունը կաճի 5.5%-ով, ինչը 0.5 տոկոսային կետով բարձր է նախորդ գնահատականից։ Ընդհանուր առմամբ` Հարավային … Read more

BofA-ն գնահատել է ԱՄՆ-ում սպորտային խաղադրույքների տարեկան ծավալը մոտ 1.1 տրլն դոլար տարեկան

Bank of America-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ-ում սպորտային իրադարձությունների վրա կատարվող խաղադրույքների ընդհանուր ծավալը հասնում է տարեկան մոտ 1.1 տրիլիոն դոլարի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով նրանց զեկույցին։ Այսպիսով, բուքմեյքերական ընկերությունները կարող են ստանալ տարեկան մոտ 10 մլրդ դոլար եկամուտ՝ հաշվի առնելով միջին 1% միջնորդավճարը, նշում է գործակալությունը։ Այդ գնահատականը համընկնում է շուկայի խոշոր … Read more

Volkswagen-ի մատակարարումներն առաջին եռամսյակում նվազել են 4%-ով՝ Չինաստանի և Հյուսիսային Ամերիկայի վաճառքների անկման ֆոնին

Գերմանական Volkswagen AG ավտոկոնցեռնը 2026 թվականի առաջին եռամսյակում ավտոմեքենաների մատակարարումները կրճատել է 4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 2.05 մլն միավոր։ Ինչպես նշվում է VW-ի հաղորդագրությունում, մատակարարումներն Արևմտյան Եվրոպայի երկրներ աճել են 4.2%-ով, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ 7.6%-ով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 7%-ով։ Միևնույն ժամանակ, Հյուսիսային Ամերիկա մատակարարումները նվազել են 13.3%-ով, Չինաստան՝ 14.8%-ով, ասիական այլ … Read more

Դոլարն ու եվրոն նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 13/04/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.54 դրամով և կազմել 375.19 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.0697 դրամով և կազմել 4.9341 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.34 դրամով և կազմել 438.75 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.05 դրամով և կազմել 474.98 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.72 դրամով և … Read more

Dolce & Gabbana-ի համատեղ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Gucci-ի նախկին ղեկավար

Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակել Gucci-ի նախկին ղեկավար Ստեֆանո Կանտինոյին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Dolce & Gabbana-ի կորպորատիվ բացահայտմանը։ Մինչ այժմ ընկերությունը միանձնյա ղեկավարում էր

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը մարտին աճել է 2.2%-ով, իսկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում նվազել է 10.6%-ով

ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը մարտին կազմել է 164.1 մլրդ դոլար, ինչը 2.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ 160.53 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է երկրի Ֆինանսների նախարարությունը։ Բյուջեի եկամուտներն աճել են 4.7%-ով՝ հասնելով 384.863 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ կորպորատիվ հարկերից մուտքերը նվազել են 28%-ով՝ կազմելով 15 մլրդ դոլար։ Ծախսերը բարձրացել են 3.9%-ով՝ մինչև … Read more

ՊԵԿ. «Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ  ժամանած  բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով  ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ … Read more

OpenAI-ը հույս ունի 2026 թվականին գովազդից ստանալ 2.5 մլրդ դոլար եկամուտ

OpenAI-ն ակնկալում է այս տարի գովազդից ստանալ 2.5 մլրդ դոլար եկամուտ: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրի, որը տեսել է ընկերության ներկայացումը ներդրողների համար։ Նրա խոսքով՝ OpenAI-ը կարծում է, որ մինչև 2030 թվականը գովազդային եկամուտը կհասնի 100 մլրդ դոլարի։ Ընկերությունը նախատեսում է գովազդային եկամուտները 2027-ին հասցնել 11 մլրդ դոլարի, 2028-ին՝ 25 մլրդ դոլարի, … Read more