Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

20-ից ավելի գունային երանգ ու 100-ից ավելի տեսակ-երանգ համադրությամբ տանիքի ծածկեր։ Մեր օրերում գույնի, ձևի ու որակի նկատմամբ պահանջները փոխվել են, շուկայում առաջարկները՝ շատացել: Տանիքի համար ամեն ինչ հնարավոր է գտնել Սթիլ Կոնցեռնում։ 2013 թվականից շուկայում գործող ընկերությունն այսօր առաջարկում է հայրենական արտադրության ցինկապատ և պոլիմերային ծածկույթով տանիքի թիթեղներ, մետաղական կղմինդրներ և սայդինգներ, դրանց համալրող … Read more

Իրանի հետ պատերազմի նախաշեմին նավթի գների անկման վրա խաղադրույքները կազմել են 7 մլրդ դոլար

Մարտին և ապրիլին նավթի գների անկման վրա ժամանակին իրականացված մի շարք խաղադրույքներ՝ ընդհանուր մինչև 7 մլրդ դոլարի ծավալով, կատարվել են Դոնալդ Թրամփի՝ Իրանի քաղաքականության վերաբերյալ կարևոր հայտարարություններից անմիջապես առաջ՝ առաջացնելով կասկածներ ներսից տեղեկատվության օգտագործման կամ արտահոսքերի վերաբերյալ։ Այդ մասին վկայում են թրեյդերների, շուկայի փորձագետների տվյալները և Reuters-ի կողմից իրականացված բորսայական վիճակագրության վերլուծությունը։ Ինչպես գրում է … Read more

Չիպերի համաշխարհային վաճառքները մարտին աճել են 1.8 անգամ

Մարտին չիպերի համաշխարհային վաճառքները կտրուկ աճել են՝ 1.8 անգամ (79.2%-ով)՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, և հասել են 99.5 մլրդ դոլարի: Այս մասին ասվում է Կիսահաղորդիչների արդյունաբերության ասոցիացիայի (SIA) մամուլի հաղորդագրությունում։ Փետրվարի համեմատ վաճառքներն աճել են 11.5%-ով։ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Չինաստանում բարձր վաճառքները նպաստել են կիսահաղորդիչների համաշխարհային շուկայի աճին՝ ընդգծելով … Read more

Evoca Travel Card. Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից

Եթե արդեն ընտրել ես քո հաջորդ ճամփորդության ուղղությունը կամ դեռ մտածում ես՝ Փարի՞զ, Դուբա՞յ, թե՞ Բալի, մի կարևոր բան չմոռանաս. Ճամփորդությունը սկսվում է ոչ թե ուղղության, այլ ճիշտ քարտի ընտրությունից։ Evoca Travel Card-ը պարզապես քարտ չէ։ Դա քո հանգիստ, հարմարավետ ու ապահով ճանապարհի ընկերն է։ Պատկերացրու. Դու օդանավակայանում ես։ Քո թռիչքին դեռ ժամանակ կա, բայց … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 08/05/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 8-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 367.50 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 370.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 429.00 դրամ (+1.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 435.00 դրամ (-5.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.86 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.99 դրամ (-0.05 դր.): Կանխիկ … Read more

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 08/05/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները մայիսի 8-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.96%-ով և կազմել 29,374,702.57 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.77%-ով և կազմել 79,545.88 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 2.02%-ով և կազմել 2,274.29 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.028590953 (-0.26%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more

Իլոն Մասկն այս տարի վճարել է ռեկորդային 10 միլիարդ դոլարի հարկեր

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը այս տարի վճարել է 10 միլիարդ դոլարի հարկ։ Մոլորակի ամենահարուստ մարդը այս մասին հայտարարել է X-ում։ «Ես մեկ տարվա ընթացքում վճարել եմ 10 միլիարդ դոլարի հարկ՝ ավելին, քան պատմության մեջ որևէ մեկը», – ասել է Մասկը։ Մասկի մահից հետո, ասում է նա, կլինի ևս 40% ժառանգության հարկ։ Նա կարծում է, որ … Read more

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,498 մլրդ դրամ․ 2026թ․ մարտ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2026թ․-ի մարտի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,498,137 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 16,980 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,469,170 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 11,986 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,489,740 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 384,687 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 622,690 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 543,436 մլն դրամ, … Read more

Brent նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 99 դոլարից ցածր

Մայիսի 7-ին նավթի գները անկում ապրեցին Մերձավոր Արևելքի խաղաղ բանակցությունների մասին լուրերի ֆոնին։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 2.45 դոլարով (2.42%)՝ հասնելով 98.82 դոլարի մեկ բարելի համար։ NYMEX բորսայում WTI նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 2.22 դոլարով (2.33%)՝ հասնելով 92.86 դոլարի մեկ բարելի համար։ Bloomberg-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել … Read more

Վրացական գինու արտահանման ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին

Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու հիմնական արտահանման շուկան։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի բաժինը կազմել է գինու վաճառքի ավելի քան 62%-ը։ Մասնավորապես, այդ երեք ամիսների ընթացքում Ռուսաստան է արտահանվել 11 140 տոննա գինի՝ 32.6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Նշանակալի է, որ Ռուսաստանի բաժինը գինու արտահանման մեջ 2022 թվականից … Read more