Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 04/06/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 4-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 367.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 370.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 425.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 431.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.91 դրամ (-0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 5.00 դրամ (-0.07 դր.): Կանխիկ … Read more

SpaceX-ը մեկ բաժնետոմսի գինը սահմանել է 135 դոլար՝ ռեկորդային IPO-ից առաջ

Ամերիկյան SpaceX-ը նախատեսում է իրականացնել պատմության խոշորագույն IPO-ն Ամերիկյան SpaceX ընկերությունը նախատեսում է իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման պաշտոնական մեկնարկից առաջ մեկ բաժնետոմսի ֆիքսված գինը սահմանել 135 դոլար, հայտնում է CNBC-ն։ Nasdaq բորսայում SPCX տիկերով ընկերության դեբյուտը նախատեսված է հունիսի 12-ին։ Ընկերությունը մտադիր է վաճառել 555,6 մլն բաժնետոմս՝ ապահովելով 75 մլրդ դոլար ընդհանուր առաջարկ։ Մեկ … Read more

Եվրահանձնաժողովը տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու նոր կանոններ է առաջարկել

Եվրոպան նախատեսում է նոր կանոնների միջոցով նվազեցնել կախվածությունն օտարերկրյա տեխնոլոգիաներից։ Չորեքշաբթի Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է կանոնների նոր փաթեթ, որն ուղղված է միկրոչիպերի, արհեստական բանականության և ամպային ծառայությունների սեփական արտադրության ու զարգացման խթանմանը, հայտնում է CNBC-ն։ Նախաձեռնությունը մշակվել է տարածաշրջանի՝ տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու և ԱՄՆ-ից ու Չինաստանից ստացվող ապրանքներից ու ծառայություններից բարձր կախվածությունը նվազեցնելու ձգտման ֆոնին։ … Read more

Ինչ է BMW-ն պատրաստում iX3 քրոսովերի և i4 սեդանի համար

BMW-ն պատրաստվում է թարմացնել իր մի շարք մոդելներ։ Սակայն այս ամառ հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի iX3 և i4 էլեկտրամեքենաների վրա։ BMW-ն i4 սեդանի համար պատրաստել է Black Package փաթեթը, որը հասանելի կդառնա ամառվանից։ Այն ներառում է արտաքինի նոր սև դեկորատիվ տարրեր, ինչպես նաև սրահում կիրառված ածխաթելային (կարբոնե) ներդիրներ։ Սակայն ավելի էական փոփոխություններ են սպասվում iX3 էլեկտրական … Read more

Իրանում գնաճը հասել է ամենաբարձր մակարդակին՝ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր

Ավելի քան երեք ամիս առաջ Իրանում պատերազմ սկսվեց, և դրա հետևանքով երկրում գնաճը հասել է վերջին տասնամյակների ամենաբարձր մակարդակին։ Այդ մասին հայտնում է Spiegel գործակալությունը։ Տնտեսական թեմաներով մասնագիտացած, Թեհրանում գործող Bamdad ինստիտուտը հայտարարել է, որ արձանագրվել են գների աճի ամենաբարձր տեմպերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Պետական Irna գործակալության փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի տվյալներով, մայիսին քաղաքային … Read more

ՎԶԵԲ-ը նվազեցրել է տարածաշրջանի երկրների տնտեսական աճի կանխատեսումը՝ Իրանում պատերազմի պատճառով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների բացասական հետևանքների պատճառով 2026 թվականի համար նվազեցրել է իր ծրագրերի իրականացման երկրներում տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով 3,1%-ի։ Բանկի զեկույցի համաձայն՝ 2026 թվականին տնտեսական աճը 0,5 տոկոսային կետով պակաս կլինի նախորդ զեկույցում ակնկալվածից։ Այդ զեկույցը հրապարակվել էր փետրվարի 26-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարվածների … Read more

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի հնարավոր ճգնաժամի մասին նախազգուշացրել է Goldman Sachs-ը

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի պաշարները կարող են մինչև օգոստոս հասնել սպառման 20 օրվա կրիտիկական շեմին, եթե առևտրային պաշարները շարունակեն նվազել ներկայիս տեմպերով՝ Հորմուզի նեղուցի գրեթե լիակատար փակման ֆոնին։ Այս մասին, հայտարարել է Goldman Sachs Group Inc.-ի ապրանքահումքային շուկաների գլոբալ հետազոտությունների համաղեկավարը։ «Եթե դիտարկենք վերջին ութ շաբաթը, ապա դա ԱՄՆ նավթային պաշարների պատմության մեջ ամենամեծ կրճատումն է», … Read more

Morningstar-ի փորձագետները IPO-ից առաջ SpaceX-ը գնահատել են նպատակային ցուցանիշից երկու անգամ ցածր

Իլոն Մասկի ընկերությունը Nasdaq բորսա դուրս գալուց առաջ բախվել է վերագնահատված լինելու ռիսկին։ Ակնկալվում է, որ SpaceX-ի բաժնետոմսերը Nasdaq-ում կսկսեն վաճառվել երկու շաբաթից փոքր-ինչ ավելի ուշ, սակայն Morningstar-ի փորձագետները նախազգուշացրել են տեխնոլոգիական հսկայի զգալի գերագնահատման մասին, հայտնում է CNBC-ն։ Սպասվող առաջնային հրապարակային տեղաբաշխումը կարող է դառնալ պատմության մեջ խոշորագույնը. ընկերությունը նախատեսում է ներգրավել 75 մլրդ … Read more

Visa-ն, Mastercard-ը և Stripe-ը աջակցում են կայուն կրիպտոարժույթներին․ Ինչո՞ւ է սա կարևոր

CoinDesk-ը հաղորդում է, որ վճարային հսկաներ Visa-ն, Mastercard-ը և Stripe-ը մոտ են նոր stablecoin հարթակի թողարկմանը, հղում անելով ընկերությունների ծրագրերին ծանոթ երեք աղբյուրների: Աղբյուրներից մեկը հրատարակությանը հայտնել է, որ կրիպտոարժույթների փոխանակման Coinbase-ը նույնպես քննարկում է մասնակցության հնարավորությունը: Հարթակի մանրամասները դեռևս չեն հրապարակվել, և ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Այնուամենայնիվ, նրանց հետաքրքրությունը կայուն կրիպտոարժույթների նկատմամբ աճում … Read more

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի մարտին կազմել է 518․7 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի մարտ ամսին կազմել է 518.7 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. մարտի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 92․2 մլն դոլարով կամ 21․6%-ով։ Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի մարտին արձանագրվել է 363,448 … Read more