«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News   «Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․ Կոռուպցիոն խայտառակությունից դեռևս ուշքի չեկած՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Ակադեմիայի նախագահությունում նիստի մասնակիցները՝ հիմնականում պատկառելի տարիքի «ակադեմիկոսներ», հայտնվել են բավականին անհարմար իրավիճակում. տեսախցիկը նիստի անդամների մեծ մասին ֆիքսել է ուղղակի քնած. ըստ երևույթին՝ միջոցառումը «մահացու ձանձրալի» է եղել։ Քնել էին կուշտ … Read more

Պետք է արձագանքել ոչ բարեկամական երկրների ճնշման նոր սպառնալիքներին․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարել Միութենական պետության բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին: Կողմերը քննարկել են ոչ բարեկամական երկրների ճնշման պայմաններում նոր սպառնալիքներին արձագանքելը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ նման պայմաններում Ռուսաստանը և Բելառուսը կենսականորեն անհրաժեշտ է պահպանել Դաշնակցություն և ռազմավարական գործընկերությունը: Լուկաշենկոն նաև տեղեկացրել է Միութենական պետության անվտանգության երաշխիքների մասին … Read more

Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտից։ Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձև է տեղում։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ —00—ԼԱ

ԱԺ-ում մեկնարկել է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 26-ին մեկնարկել է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը: Երկօրյա համաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը: Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության եւ առողջապահության բնագավառներում մարդու իրավունքների վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես … Read more

ԱԺ-ում քննարկվել են միջավայրի պահպանությանը վերաբերող հարցեր

Հայաստանը, որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր, ակտիվ աշխատանքներ է իրականացնում բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ՝ հայտնում են ԱԺ-ից: ՀՀ խորհրդարանից տեղեկացնում են նաև, որ փետրվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը այդ մասին ասել է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա … Read more

Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 %-ով. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։ «Հիշեցնեմ, որ 2024թ. ևս աշխատավարձերը վերանայել էինք: Իսկ Երևանի երիտասարդական նվագախմբի մեր տաղանդավոր երեխաները Բեյրութում են՝ մասնակցում են հեղինակավոր Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին»։ –00—ՅՄ

Լեհաստանի հետ Հայաստանը կնքեց ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին Վարշավայում: Փաստաթղթի տակ ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարարն ու Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը։ Մանրամասները՝ տեսնայութում։ —00—ԼԱ